ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
1. Ինքը վեղըմը, մըրոքն օթըմը:
(բողկ)
2. Ոններ չոնի, վազ ա տալիս, հուվ տեսնըմ ա, փախս ա տալիս:
(օձ)
3. Խալըղ ա փոխըմ, համա մարթ չի, ծBւ յա ածըմ, համա հավ չի:
(օձ)
4. Բըզարըմը մընը առավ պիրավ, տոնը հազար տեռավ:
(նուռ)
5. Էն հի՞նչ գDբD յա, վեր սև հինըմ ըն, կանաչ կBրծըմ ըն, տեղին կըտրըմ ըն:
(արտ)
6. Չորս ախպեր ըն, մըն մորա, հDմD շD խռով ան մըն-մընա:
(տարվա եղանակները)
7. Թոփալ բախճա, չորս ղոլը չափառ:
(աչք, թարթիչներ)
8. Երգեն ղավախ, շվաք չունի:
(գետ)
9. Էրկու օթաղ մին սին ունեն:
(քիթ)
10. Շամփուրը մսից, խորովածն երկաթից ա:
(մատ և մատանի)
11. Նըստեմ տակը, լըցնեմ ծակը:
(երկանք)
12. Փոր-փսոր թափեցինք, կարմիր կաշին լDփեցինք:
(մասուր)
13. Ծին ծBրըմը, քուռակը փորըմը, մին քուռակ էլ քուռակի փորըմը:
(ծիրան և կորիզ)
14. Մին ճըվDլ Dլիր ունի, մեչին վըրթանակ ա պահըմ:
(փշատ)
15. ՃBւրն ա ընգընըմ թըռչըվըմ չի, կոխ ես տալիս ճընջըվըմ չի:
(ստվեր)
16. Ըռավոտը թD վեր կենաս, էրկու ճնապով պեդմա քինDս:
(շալվար)
17. ԿBւճի թորեն ա, ոչ սBւնդBւ ունի, ոչ ծակ, մեչը լիքն ա կրակ:
(նուռ)
18. Մին գBլըմ ճBւր կա, ճրի մեջ օց կա, օցի հաքուն` ծաղիկ:
(ճրագ, պատրույգ)
19. Էն ի՞նչն ա, շատ կուճի ցեղ ա, շըլDկին մին պBւռը մեխ ա:
(ոզնի)
20. Ռավոտը շBւտ` մութուլBւսին, լոք տամ նըստեմ մորըտ ուսին:
(կուժ)
21. Անհախ ճաղաց ա, աղըմ ա, աղըմ, համա պարկը լցվըմ չի:
(բերան)
22. Փափախ ունի, մեչը դիք, ինքն անկլBխ հու պեպիկ:
(սունկ)
23. Էն հի՞նչ ղուշ ա կերանին,
Իրա անըմըն ա պերանին:
(կկու)
24. Էրկու ախպեր ըն, մին հորա, մին մորա,
Մին-մինու միս ըն օտըմ, հենց ծնված օրան:
(աղորիք)
25. Մին ծի ունեմ կաչճըկոթած, համա ոչ ով կարալ չի նինի:
(խոզ)
26. Մերը ըրորոցըմը, ախճիկը տղա պերավ:
(մեղվի ձագ տալը)
27. Ըստան ընդան հաց ա տամ, ինքը պերան չունի, որ ուտի:
(գդալ)
28. Ճըղան վրեն կանանչ կապած, վեր ա ընգնըմ կարմիր հըքած:
(խնձոր)
29. Ոններ չունի, փըռնըվըմ չի, թեփուռ ունի, պայց թռնըմ չի:
(ձուկ)
30. Տասնըհինգ օր թաքավոր ա, տասնհինգ օր` նախոշ, վերչի օրը մեռնըմ ա հու սըղանըմ:
(լուսին)
31. Սար ասեմ, սար չի, քար ասեմ, քարի չի, լող ա տամ նավ չի, ծBւ յա ածըմ հավ չի:
(կրիա)
32. Ոչ հաչըմ ա, ոչ փախճըմ ա, համա մարթ ա կծըմ:
(եղինջ)
33. Պապիս քառսուն քուրք ա հըքել, համա էլի մըրսըմ ա:
(կաղամբ)
34. Էն ի՞նչն ա. մին մատ խոխա յա, մին տուն ա պահըմ:
(բանալի)
35. Փեդի մեչին հոր կտրան, ասլանին մեչը տիրան:
(դաշույն)
36. Էն ի՞շ տուն ա, որ պատիցը մի քար հանես, էլ շինվիլ չի:
(ձու)
37. Ցանըմ չես համա կընանչըմ ա, հնձըմ ես` ուտիլ չի ինըմ:
(մազ)
38. Էրկու խոխա, մըն չօխա:
(հատիկ)
39. Մին պիհրի կլխի մին շութի յա, շութու մեչին մեռալ. մեիդն ուտըմ են, ղութին տեն քցըմ:
(արևածաղիկ)
40. Սիվտակ օթաղի մեչին տեղին խանըմն ա նըստել:
(ձու)
41. Մին արտ ա, էրկու կես, երկուսն էլ յամուջ տեղ:
(այտեր)
42. Ամման մինըս քսան հորթ ունենք, չիմմի ճակատն էլ ղաշխա:
(եղունգեր)
43. Հողից ծնվըմ ա, ճըրի մեչ մեռնըմ:
(աղ)
44. Էն ի՞նչ հավ ա, որ պորտովն ա կուտ ուտում:
(երկանք)
45. Էն ի՞նչն ա. լիսը ծնըմ ա, լիսն էլ ըսպանըմ:
(ստվեր)
2023
Հանելուկներ
Ասացող՝
Հրանտ Մինասյան
Գրառող՝
Ալինա Կիրակոսյան, Գոհար Մելիքյան, Սիրանույշ Առաքելյան
Վայր/ֆոնդ՝
Սիսիանի շրջանի Լծեն գյուղ