top of page

ՉԱՐ ԱՉՔԻ

 

Ա.

Թու´ չա´ր աչքը,

Չա´ր նիաթը,

Չա´ր սհաթը.

«Ա´ պիղծ, դո՞ւ ես».

- Ես եմ.

«Ու՞ր ես գնում».

- Գնում եմ ծառը.

«Ծառին ճյուղնը չկա,

Ճյուղնին տերև չկա,

Ծիծո մարդին լեղին քաղեմ.

Խորանզին ծովը

Մայրամ Աստծո աղոթքովը

Քրիստոսա հրամանքովը,

Թու´ չա´ր աչքը,

Չա´ր նիաթը,

Չա´ր սհաթը.

Տեր մեր Հիսուս, Քրիստուս:

Բ.

«Ա´ Պողոս»

- Ես ըմ.

«Չա´ր աչքը, չա´ր սհաթ,

Հո՞ւր ըս ուրթում»:

- Ուրթում ըմ ծառը.

«Ծառուն ճողնը չկան.

Ճողնուն տերև չկան.

Իլլիմ մարդու գլոխ,

Ծուծում լեղե.

Նու ընես ա´դ տոնդ

Վեզդ մանդի,

Մաչքդ կոտրի,

Քիցիմ խորոնդուն ծավը,

Քրիստոսա հարի մեղավը,

Մեյրամուն աղոթքավը,

Քրիստոսա հրամանքավը,

Հիսուս, Քրիստուս, Աստուծ:

Գ.

(Մեղրեցոց բարբառով)

Իրիք-իրիք գեցալ ըն վար.

Իզնի հինչ իլալ` կարիճ.

Ճըպատը հինչ իլալ` օղձ.

Օղձուն փուրավը մին աղ ու մուխեր

Սև քարեն ցիքիմ,

Սև սալեն ցիքիմ,

Հոյս Մարիամ,

Կոյս Մարիամ,

Կամ Աստուծո

Հիսուս, Քրիստուս, Աստուծ:

Դ.

Լալա լարթամ,

Ճեղն օնե, տիրև չոնե,

Չար մարդին խոսքը չոնե.

Տըղնըհոռե զընդանե,

Պուրուտին փորումը,

Չար մարդին խոսքը,

Վըսկեռան մես տյուս կկյա,

Չար մարդուց խոսքը տյուս կկյա:

Ե.

Լալան լերթ ա,

Լերթ ա լալան,

Ճեղնը չկա,

Ճեղանը տիրև չկա,

Չար մարդկանցը խոսքը չկա,

Պրուտեն փոռնավը,

Զընդըհորեն փոռնավը,

Վըսկեռեն տյուս կյա մեսը,

Մըսեն տյո´ւս կյա, տյո´ւս,

Չար մարդը, չար աչքը, չար նիաթը,

Չար սըհաթը, թո´ւ չար աչքը:

Զ.

Չար աչքը չար հղեննի,

Չար աչքը սև սալի,

Կյապուտ քար ա,

Չար աչքը

Օղցեն մըրմունջը.

Չար աչքն ալ չար հղեննի,

Չար աչքը չար մարդը:

 

1910

Աղոթքներ

Ասացող՝

Արքայիկ

Գրառող՝

Անհայտ գրառող

Վայր/ֆոնդ՝

Թիֆլիս,Ազգագրական հանդես, Գիրք XX, № 2, Արքայիկ, Էջ 114-115

bottom of page