top of page

Հանդիպումներ համայնքներում

Հանդիպում` Սյունիքի մարզի ՄԵղրու տարածաշրջանի Վահրավար համայնքում:

Վարհավարում հյուրընկալեցինք Առաքելյանների ընտանիքին։ Ավագ եղբայրը՝ Սարգիս Առաքելյանը, գյուղի նախկին գյուղապետն էր։ Նա ճանաչում էր բոլորին և պատմում էր բազմաթիվ զվարճապատումներ ու մանրապատմումներ կապված համագյուղացիների հետ։ Նա անգամ ուներ մի փոքր նոթատետր, որտեղ պահում էր տարբեր բանահյուսական նյութեր։ Նա մեծապես կարևորում է բառ ու բանի պահպանությունը։ Նրա կինը՝ Սեդա Քերոբյանը, մեծ խանդավառությամբ շարունակում էր սկեսուրից իրեն անցած բաղադրատոմսերով ավանդական ուտեստների պատրաստումը։ Սեղանին դրված քին գյուղում աճող բազմաթիվ բույսերց պատրաստված թթուներ, հատկապես յուրահատուկ էր քոզով պատրաստված թթուն, որը նրանք անվանում էին բլդրղան։ Նրանք մեծ ոգևորություն ապրեցին, երբ տեղեկացան ՈՆՄԺ պահպանության և հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ- ի կոնվենցիայի դրույթներին։

11 հնս, 2024 թ.

Հանդիպում` Մեղրի համայնքում։

Մեղրիում հանդիպում ենք ունեցել համայնքապետարանի աշխատակիցների հետ։ Նրանց ներկայացրինք ՈՆՄԺ պահպանության և հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ- ի կոնվենցիայի դրույթները։

Մեղրի քաղաքում գեղանկարիչ Պապ Օհանյանի ուղեկցությամբ շրջեցինք Մեղրու հին թաղամասում։ Նա ժաղովրդական բառ ու բանի պահպանման ակտիվ ջատակով է։ Պապը կարևորում է ազգային բանահյուսությունը։ Մեղրու հին թաղում աղբյուր էր կառուցել, որն անվանել էր «Հաց, աղ, ջուր, տանիք»։ Զրույցի ընթացքում նա նշեց, որ աղբյուրի անվանումը ասոցացնում է վերոնշյալ կյանքի 4 հիմնական տարրերի հետ։

6 հնս, 2024 թ.

Հանդիպում` Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր համայնքում:

Համայնքի նախկին գյուղապետի՝ Մկրտիչ Մկրտչյանի և համագյուղացիների (Լեռնիկ Թովմասյան, Մայիս Ստեփանյան և այլք) հետ քննարկեցինք ՈՆՄԺ պահպանության կազմակերպման հարցերը: Նրանք հետաքրքրված էին Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությամբ, որ ուղղված է ՈՆՄԺ պահպանության, պաշտպանության և հանրահռչակման իրականացմանը, որը կանոնակարգվում է ՀՀ օրենքների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիաների հիման վրա: Նրանք ակտիվ փորձում էին ներկայացնել ավանդազրույցներ, զվարճապատումներ, հեքիաթներ, առակներ և ժանրատեսակներ։

15 մյս, 2024 թ.

Աշխատարան` ուսանողների հետ

«ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը,փաստաթղթավորումը եվ պահպանումը» ծրագիրը մեծապես նպաստեց ուսանողոււթյան իրազեկությանմակարդակի բարձրացմանը: Նրանք մանրամասն ծանոթացան ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութականմշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի դրույթներին, որոնց նպատակըմեկն է` իրականացնել գործողություններ՝ ուղղված մշակույթի և մշակութային ժառանգությանպաշտպանությանն ու հանրահռչակմանը:Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր ժանրերիստեղծագործությունների, ժողովրդական բառուբանի, սովորույթների, ծեսերի հանրահռչակումըհնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային աջակցության շնորհիվ:Ֆոկուս խմբերում ուսանողները քննարկում են ՈՆՄԺ պահպանության հարցերը:«Հայ բանագիտություն» առարկայի շրջանակներում ուսանողները ծանոթանում են «Սասնածռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումներին», որը 2012 թ. ներառվել էՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

«ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը,

փաստաթղթավորումը եվ պահպանումը» ծրագիրը մեծապես նպաստեց ուսանողոււթյան իրազեկության

մակարդակի բարձրացմանը: Նրանք մանրամասն ծանոթացան ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական

մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի դրույթներին, որոնց նպատակը

մեկն է` իրականացնել գործողություններ՝ ուղղված մշակույթի և մշակութային ժառանգության

պաշտպանությանն ու հանրահռչակմանը:

Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր ժանրերի

ստեղծագործությունների, ժողովրդական բառուբանի, սովորույթների, ծեսերի հանրահռչակումը

հնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային աջակցության շնորհիվ:

Ֆոկուս խմբերում ուսանողները քննարկում են ՈՆՄԺ պահպանության հարցերը:

«Հայ բանագիտություն» առարկայի շրջանակներում ուսանողները ծանոթանում են «Սասնա

ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումներին», որը 2012 թ. ներառվել է

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

25 ապր, 2024 թ.

Հանդիպում Ագարակի մշակույթի տան սաների և մանկավարժների հետ

Մեղրու տարածաշրջանի Ագարակի մշակույթի տանը մեծ աշխուժություն էր տիրում: Նրանք ակտիվորեն ներգրավված են Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում:Դրա վկայությունն են օրեցօր բազմապատկվող երգի, պարի, ձեռարվեստի, արհեստագործության, ժողովրդական թատրոնի խմբերի և ժառանգության պահպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ծրագրերի և բազմաբնույթ միջոցառումների թվաքանակը:Սաները ցուցահանդես-վաճառք են կազմակերպում:

Մեղրու տարածաշրջանի Ագարակի մշակույթի տանը մեծ աշխուժություն էր տիրում: Նրանք ակտիվորեն ներգրավված են Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում:

Դրա վկայությունն են օրեցօր բազմապատկվող երգի, պարի, ձեռարվեստի, արհեստագործության, ժողովրդական թատրոնի խմբերի և ժառանգության պահպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ծրագրերի և բազմաբնույթ միջոցառումների թվաքանակը:

Սաները ցուցահանդես-վաճառք են կազմակերպում:

22 ապր, 2024 թ.

Հանդիպում` Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Ծավ համայնքում:

Այդ օրը համայնքի ղեկավարը տնկիներ էր բաժանել համագյուղացիներին:Համայնքի բնակիչները կիսվեցին իրենց առօրյա հոգսերով և ուրախություններով:Նրանք, որպես ժառանգության կրողներ, հետաքրքրված էին ՀՀ մշակութային քաղաքականությամբ ևմիջազգային կոնվենցիաներով:Վերջին տարիներին համայնքի բնակիչները. երիտասարդության շրջանում վերազարթոնք էին նկատումոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ և հարգանքով արժևորում էին ՅՈՒՆԵՍԿՕ-իջանքերը:

 

17 ապր, 2024 թ.

Հանդիպում` Կապանի տարածաշրջանի Շիկահող համայնքում

Քննարկում ենք ոչ խաղաղ պայմաններում համայնքին սպառնացող մարտահրավերները, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդիրները: Մշակութային ժառանգության պահպանությունը առանձնակի կարևորություն է ստանում Շիկահողի նման համայնքներում, որտեղ հատկապես հասարակության սոցիալական համախմբման ինքնության ամրապնդման խնդիրներ կան:

Շիկահողի բնակիչները համայնքում բարեկարգման աշխատանքներ են կատարում:

Համայնքապետը բարձրացնում է ՀՀ դրոշը: Նրան օգնում են համագյուղացիները և ինքնաշեն ամենագնացը՝ «բագին»:

14 ապր, 2024 թ.

Հանդիպում` Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում:

Համայնքապետարանի և Մշակույթի տան աշխատակիցների հետ քննարկում ենք ՈՆՄԺ պահպանության կազմակերպման հարցերը: Նրանք հետաքրքրված էին Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությամբ, որ ուղղված է ՈՆՄԺ պահպանության, պաշտպանության և հանրահռչակման իրականացմանը, որը կանոնակարգվում է ՀՀ օրենքների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիաների հիման վրա:

10 ապր, 2024 թ.

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկի մշակույթի տանը

Ակումբավար Ջիվանը մասնագիտությամբ երաժիտ է և, ընտանյոք հանդերձ, խթանում է երգի, պարի,խաղերի խմբակների գործունեությանը: Նրա սաները համերգի էին պատրաստվում: Ակումբավարը մեզծանոթացրեց համայնքում մշակութային կյանքի աշխուժացման իր ծրագրերի մասին և անհրաժեշտտեղեկություններ ստացավ ՈՆՄԺ պահպանության և հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ- ի կոնվենցիայիդրույթների մասին:

Ակումբավար Ջիվանը մասնագիտությամբ երաժիտ է և, ընտանյոք հանդերձ, խթանում է երգի, պարի,

խաղերի խմբակների գործունեությանը: Նրա սաները համերգի էին պատրաստվում: Ակումբավարը մեզ

ծանոթացրեց համայնքում մշակութային կյանքի աշխուժացման իր ծրագրերի մասին և անհրաժեշտ

տեղեկություններ ստացավ ՈՆՄԺ պահպանության և հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ- ի կոնվենցիայի

դրույթների մասին:

Ծաղկազարդը՝ Խնձորեսկում:

23 մրտ, 2024 թ.

Նարինե Մինասյանը ներկայացնում է Ակների ավանդական ճաշատեսակները

Ինչպես հաստատում են անտիկ և հայրենի գրավոր վկայությունները, Հայաստանում հիմնական սննդանյութերը հանդիսացել են հացը, միսը, ձավարեղենը և կաթնեղենը: Երկրագործությունն առատ աղբյուր էր հատիկային կերակուրների համար: Հացը սննդի հիմանական տեսակն էր: Լավաշը թխվում էր թոնրի մեջ: Լավաշից բացի թոնրի մեջ թխում էին նաև այլ հացատեսակներ:

Ցայսօր Սյունիքում լայնորեն տարածված է լավաշ հացի պատրաստման ավանդույթը, սեփական յուղի մեջ պահածոյացված միսը (տհալ, ղավուրմա), կճուճի մեջ աղաջրով պանիրը, քամած մածունը, ճախաթթուն (ճըխթթու), եփած թանը, վայրի և մշակովի բանջարեղենները:

19 դեկ, 2023 թ.

Սիսիանի համայնքապետարան

Սիսիանի համայնքապետարանում քննարկվում էին համայնքի ՈՆՄԺ պահապանության հարցերի շուրջ:

28 նոյ, 2023 թ.

Հանդիպում` Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան համայնքում

Համայնքի ղեկավարի, աշխատակիցների և համագյուղացիների հետ զրուցեցինք

համայնքում ՈՆՄԺ գույքագրման, փաստաթղթավորման և պահպանման կարևորության մասին, որն

իրենց կենցաղում մշակութային ժառանգության մաս ճանաչված ավանդույթների, գիտելիքների և

հմտությունների ամբողջությունն է։

 

25 նոյ, 2023 թ.

«Ծալքի» ավանդույթը Սյունիքի համայնքներում

Սյունիքի մարզի Գորիս համայնքում, Գորիսի տարածաշրջանի Ակներ և Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղերում՝ Գալստյանների, Մինասյանների, Նիկողոսյանների գերդաստանի մշակութապահպան
կանայք ներկայացրեցին հյուրերի համար նախատեսված, խնամքով դարսած անկողինը՝ ԾԱԼՔԸ:

Ծալք նշանակում է ծալած և դարսած անկողին, որ գիշերները փռում են քնելու, իսկ ցերեկները ծալում- հավաքում են մի տեղ: Գյուղերում անկողինը հավաքում են պատի մի անկյունում՝ հաճախ հենած գորգին կամ կարպետին: Այն տան ամենահարգի անկյուններից մեկն է: Մաքուր, մշակված ծալքը վկայում է տանտիրուհու շնորհքի մասին: Ծալքն իբրև տանտիրուհու տարածք՝ ծառայում է որպես հուսալի թաքստոց, որին տանտիրուհին պահ էր տալիս իր հոգեպահուստն ու խնայողությունները:

1 մյս, 2023 թ.

Աշխատաժողով Գորիս համայնքում

 

Գորիսի «Իմպաքտ Հաբ Սյունիք» (Impact Hub Syunik) ակումբում «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատաժողով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

Ծրագրին մասնակցել են կրթական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գորիսի պետական համալսարանի, Գորիսի պետական քոլեջի ուսանողները, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական և Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների աշակերտները, Գորիսի քաղաքային պատկերասրահի, Ակսել Բակունցի տուն֊թանգարանի աշխատակիցները, Վերիշեն, Խնձորեսկ, Տաթև, Տեղ, Բրուն համայնքների, ինչպես նաև «Հայաստանի գրողների միություն. Սյունիքի մարզային մասնաճյուղ», «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» Գորիսի մասնաճյուղ և «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի հիմնադրույթների իրագործումը Հայաստանում» և «Համայնքի ներգրավումը մշակութային ժառանգության պաշտպանության գործընթացում» թեմաներով զեկուցումներ:

Աշխատաժողովի գործնական հատվածում ուսանողները ֆոկուս խմբերում քննարկել են «Բանահյուսական ժառանգության կենցաղավարումը ՀՀ Սյունիքի մարզում», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերում» և «Ոչ նյութական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները ոչ խաղաղ պայմաններում» թեմաները:

Աշխատաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել Սյունիքի մարզի համայնքների, խմբերի, հասարակական կազմակերպությունների և մշակութային ժառանգության կրողների ներուժը՝ ներկայացնելով ոչ միայն վերոնշյալ ծրագիրը, այլև իրազեկելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը կայուն համայնքների ձևավորման և զարգացման արդի գործընթացներում:

Նշենք, որ 2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից միջազգային աջակցություն անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (US$ 74,855.00)՝ «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում երկու տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար:

Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ (ծրագրի ղեկավար՝ բ.գ.դ. Թամար Հայրապետյան, համակարգող՝ բ.գ.թ. Գոհար Մելիքյան)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում, քանի դեռ այն կենսունակ է և շրջանառվում է ժողովրդական հեքիաթների, առասպելների, լեգենդների, ավանդույթների, ասացվածքների, ծիսական երգերի և այլ ձևերով: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ:

26 ապր, 2023 թ.

Հանդիպում Սյունիքի մարզպետարանում

Սյունիքի մարզպետարանում աշխատաժողով ունեցանք մարզի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Ղանդալյանի և վարչութան աշխատակիցների հետ:

Կապանի համապատասխան մասնագետների հետ քննարկում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Սյունիքին նվիրված ծրագրի մանրամասները:

10 ապր, 2023 թ.

Վերապատրաստման դասընթացներ է վարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեքը

Առաջին անգամ Հայաստանում իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «միջազգային աջակցության» դրամաշնորհային ծրագիր՝ «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» հայտի համար: Ծրագիրը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնում:

Ծրագրի թեմատիկ խմբի համար վերապատրաստման դասընթացներ է վարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի դասախոս Ժանետ Բլեքը:

27 սեպ, 2022 թ.

bottom of page