Ոչ նյութական մշակույթային ժառանգություն
Ի՞նչ է ոչ նյութական մշակութային ժառանգությունը
https://ich.unesco.org/en/convention#part1
Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթներն են, ավանդույթները, ծեսերը, պատկերացումներն ու արտահայտման ձևերը, գիտելիքներն ու հմտությունները:
Որո՞նք են ոչ նյութական մշակութային արժեքները
ժողովրդական բանահյուսությունը
լեզուն, բարբառներն ու խոսվածքները
տեղանունները, զինանշանային և ազգային այլ խորհրդանիշների բովանդակությունը
ավանդական արհեստները
ազգային սովորույթները, ավանդույթները, տոներն ու ծեսերը
հասարակական կենցաղին, վարվեցողության ձևերին և կանոններին, ժողովրդական արվեստին, տնտեսական գործունեությանը, կենսաապահովման մշակույթին, հավատալիքներին, պաշտամունքին, գիտական հետազոտությունների արդյունքներին և մեթոդներին, ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտներին վերաբերող գիտակրթական հաստատություններում արխիվներում, գրադարաններում, իրավաբանական և ֆիզիկական անձանց մոտ պահվող տեղեկույթը:
Համայնքների, խմբերի և անհատների մասնակցությունը
https://ich.unesco.org/en/involvement-of-communities-00033.
Article 15 – Participation of communities, groups and individuals
https://ich.unesco.org/en/convention#art15
- Մշակութային ժառանգության պահպանության հարցում կարևոր տեղ է զբաղեցնում համայնքը, քանի որ շատ մեծ է ժառանգության դերը համայնքի զարգացման մեջ։
- Առանց հասարակության ներգրավման, ամենօրյա խնամքի ու հոգատարության անհնար է պատշաճ կազմակերպել մշակութային ժառանգության պահպանությունը։
- 2005 թ.-ից մշակութային ժառանգության իրավունքը դասվել է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարքին:
- Մշակութային ժառանգությունն այն տարրն է, որը լավագույնս արտահայտում է վայրի բազմազանությունն ու ինքնությունը։
- Մշակութային ժառանգությունը և դրա պահպանումը կարող են էապես նպաստել կայուն զարգացման նպատակներին հասնելուն։
- Մշակութային ժառանգությունը դիտարկվում է այն առանցքներից մեկը, որի շուրջ պետք է ծավալվի համայնքի կայուն զարգացումը:
- Մշակութային ժառանգության ներուժը համեմատելի է երկրի այլ ռեսուրսների հետ, հատկապես այն տարածքներում, որոնք չունեն զգալի արտադրական և ագրարային ներուժ:
- Մշակութային ժառանգության կողմնորոշումը կարող է դառնալ սոցիալական բարեկեցության բարձրացման և աղքատության հաղթահարման իրական հնարավորություններից մեկը:
- Մշակութային ժառանգությունը ապահովում է յուրահատուկ ինքնություն:
«Մշակութային ժառանգության պահպանումը ինքնանպատակ չէ, այլ ծառայում է անհատական և կոլեկտիվ բարօրությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ մշակութային ժառանգության պահպանումն ու դրա կայուն օգտագործումը մարդկային զարգացման և կյանքի որակը բարձրացնող գործոններ են:
Մշակութային ժառանգության պահպանությունը սոսկ հուշարձանի պահպանությունից գնում է դեպի ամբողջ պատմական և մշակութային ժառանգության պահպանություն՝ իր բազմազանության մեջ ներառելով այն միջավայրը, որում գտնվում է ժառանգությունը և այն կրող մարդկանց: Մշակութային ժառանգության հիմնական իմաստը այն կրող մարդիկ են»։