Հանդիպում` Սյունիքի մարզի ՄԵղրու տարածաշրջանի Վահրավար համայնքում:
Վարհավարում հյուրընկալեցինք Առաքելյանների ընտանիքին։ Ավագ եղբայրը՝ Սարգիս Առաքելյանը, գյուղի նախկին գյուղապետն էր։ Նա ճանաչում էր բոլորին և պատմում էր բազմաթիվ զվարճապատումներ ու մանրապատմումներ կապված համագյուղացիների հետ։ Նա անգամ ուներ մի փոքր նոթատետր, որտեղ պահում էր տարբեր բանահյուսական նյութեր։ Նա մեծապես կարևորում է բառ ու բանի պահպանությունը։ Նրա կինը՝ Սեդա Քերոբյանը, մեծ խանդավառությամբ շարունակում էր սկեսուրից իրեն անցած բաղադրատոմսերով ավանդական ուտեստների պատրաստումը։ Սեղանին դրված քին գյուղում աճող բազմաթիվ բույսերց պատրաստված թթուներ, հատկապես յուրահատուկ էր քոզով պատրաստված թթուն, որը նրանք անվանում էին բլդրղան։ Նրանք մեծ ոգևորություն ապրեցին, երբ տեղեկացան ՈՆՄԺ պահպանության և հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ- ի կոնվենցիայի դրույթներին։
11 հնս, 2024 թ.