top of page

Ըստ ասացող Հրանտ Մինասյանի

  • Ախպըրտինքտ կոտորվեն:
  • Աշկըտ ճամփին մնա:
  • Աշկիտ գիլեն թափա:
  • Աշկիտ լիսը խըվարի:
  • Բոյիտ թել չափեմ:
  • Խողի պաժին չըլլես:
  • Ծայ-ծայ մաղ ըլես, պատեն կախ ըլես:
  • Ծեռիտ կպած ծաղիկը քար ըլլի:
  • Ծեռիտ մեջ աղ չըլի:
  • Ծեռներըտ խաչած մնա:
  • Կեծակը քե շամփրի:
  • Շան մնան հաչալով սատկես:
  • Շուն ու կելի փայ ըլլես:
  • Ոչ յաշամիշ իլես, փափակըտ կեսատ մնա:
  • Ոտըտ քարին անի, ճակատըտ` պատին:
  • Սատկես, շանսատակ ինես, վրետ սուք անող չինի:
  • Վայիտ նըստեմ, վայ-վայ անեմ:
  • Տունըտ անճըրաք մնա, օջաղըտ` անկրակ:
  • Քեզի տըսնեմ` ասեղը տընգես, խովը նստես:
  • Քոռանաս, տափերը տըփտըփիս:

 

2023

Անեծքներ

Ասացող՝

Հրանտ Մինասյան

Գրառող՝

Լիլիթ Թունյան

Վայր/ֆոնդ՝

Սիսիան

bottom of page