top of page
ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴԻՑ ԳՐԱՌՎԱԾ ԱՆԵԾՔՆԵՐԸ
- Աբուռթ վեր թափվե:
- Ազարը քեզ տանե:
- Ազիզթ թաղիմ:
- Աղ ու հացս աշկերթ փռնե:
- Անդեր մնաս:
- Անհիշատակ մնաս:
- Անըմթ քարեն կիրիմ:
- Աշկերթ քոռանան:
- Աստված քոս տա եղունգ չտա:
- Աշկթ լուսը մթնե:
- Արունկոլոլ տըեռնաս:
- Արեվի իրեսեն հասրաթ մնաս:
- Բալաթ թաղիմ:
- Բալեքեթ խերը չտենաս:
- Բեմուրազ մնաս:
- Բողազթ ալավ ընգնե:
- Բաթմիշ նիս ըշխարքան:
- Գուլլան սրտեթ կյա:
- Գուլլան ջիգյարթ մտնե:
- Գոռբագոռ տըեռնաս:
- Գոռումըթ շոնը քաքե:
- Եսիր մնաս:
- Ետ քըցողթ շոն տըեռնա:
- Զուլումի կյաս:
- Ըռեխթ կրակ ընգնե:
- Ընդեղ քինիս, որ ետ չըն կյամ:
- Թիքա-թիքա տըեռնաս:
- Թիքեքթ շաղ կյան:
- Թորենթ միշտ հանգած նի:
- Թորենթ հացի իրես չտենաս:
- Իմ ումուդին մնաս:
- Ինձ երնեկ տաս:
- Իսանի իրես չտենաս:
- Լելակը (չղջիկ) տանթ պուն տինի:
- Լավ օր չտենաս:
- Լավի հասրաթ մնաս:
- Լուզիթ փոշ մտնե:
- Լուզիթ պրանմթ չուրանա:
- Լալամիշ նիս:
- Լուզիթ լալկվե:
- Լուսի կարոտ մնաս:
- Լուզիթ խզըտակավթ տու կյա:
- Խուխեքեթ խերը չտենաս:
- Խոխեքթ ըռըշկիթ թիքա-թիքա տըեռնան:
- Ծոխթ կտրե:
- Ծունգներթ կտրատվին:
- Ծոցթ անեցքավ լցվե:
- Ծուծուն տըեռնաս:
- Կերածթ բուղազըմթ մնա:
- Կերածթ ըռխավթ կյա:
- Կեսաթ ճոթ նիս:
- Կռներթ տոշեթ խաչվին:
- Կռներթ չուրանան:
- Հացի հասրաթ մնաս:
- Հացեն պապա ասիս:
- Հանց լալկվիս, հունց վեր ես ըմ գյուդում:
- Հարթ շոն տըեռնա, տռանթ հաչե:
- Հորս ցավեն կյաս:
- Հերանցթ տոնը քարուքանդ նի:
- Ղախպի շառի կյաս:
- Ղախպա մորթ ըս քաշած:
- Ղալին ցեղթ սհրանգե:
- Մըեռնիս թաղող չի նի:
- Մադարեթ իրեսը չտենաս:
- Մըեծ թիքաթ անջուկթ մնա:
- Մեշկթ կոտրե:
- Մեյդեթ յրա լեցնող չինի:
- Մըեծ ցավի կյաս:
- Մինիճարթ քինի կյավեչ:
- Մուրազթ փորմթ մնա:
- Մկներ տանթ ծափ տան:
- Նալերթ տընգիս:
- Նավսթ քըեզ յրա ընգնե:
- Շոնը ծեքաթ ոսկըռ չը յոր օնե:
- Շշանաս, չոլերը ընգնիս:
- Չոլերը ընգնիս:
- Ջանդաքթ շները քաշ տան:
- Ջանթ խլխլոտվե:
- Ջիգյարեթ գուլլա նի կյա:
- Ջանթ քոս ընգնե, եղունգ չունենաս, որ քորես:
- Սեվեն տակը քինիս:
- Սեվթ կապած տըսնամ:
- Մկան պունը հախավ օզիս:
- Սեվ ջհանդամը քինիս:
- Վայ տամ կըլխեթ:
- Վայ իլաջի ապրիս:
- Տոնթ բարբադ տըեռնա:
- Տնաքանթ տըեռնաս:
- Տոնթ փլեկվե:
- Փորթ փթե, վեր թափվե:
- Փորթ արունավ լցվե:
- Քրերավը կյաս:
- Քծծվիս տու:
- Քոսը ջանթ փռնե:
- Քոքթ կտրվե:
- Քո պերողը ստաղան ալ տենը քինի:
- Օջախեթ ծոխը կտրե:
- Օրվա հացեն կարոտ մնաս:
- Օրթ սեվ տըեռնա:
- Ռխծու նման փորսուղ տաս:
2023
Անեծքներ
Ասացող՝
Լենդրուշ Հակոբջանյան
Գրառող՝
Սուսաննա Բաղդասարյան, Գոհար Մելիքյան
Վայր/ֆոնդ՝
Կապանի տարածաշրջան, գյուղ Ներքին Հանդ
bottom of page