ԱՂՎԱՆԻ ԳՅՈՒՂԻ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԸ
1. Հով պիրի, հով օտի։
2. Տոնը հով շինի, միչին հով ապրի։
3. Ծարավը ես եմ, ճուրը քեզ են տամ։
4. Հով սաղ, հով մեռած։
5. Հինչ հաք ես տամ, սազումա։
6. Վենին մինը հենա հանգիստումը (Զառամյալ)։
7. Վըեր ուրան եշես, պիտի սոված մնաս։
8. Անումըթ մտաս թռալա։
9. Հանցա պռշնին շաղը եղած հոլ ինի։
10. Քոնը երկացավ, զառթունին վխծցրեց։
11. Քթան փռնես, ջանը տյուս կկյա /խիստ նիհար/։
12. Ծերքավը պան չի կյալիս։
13. Շան նման կլվնջումա։
14. Օխտը լագան թանավա օտում /շատակեր/։
15. Ճկան մեռնեւն չիկա /ամոթ չունի/։
16. Քարը կյոխաթ եր ածի։
17. Բեվախտ եկած ղողաղի տանան տյեւս չեն անիլ։
18.. Հարսը ախճիկ չի տառնալ։
19. Աշկը տեսածին կհավատա։
20. Աշկա ընգյալա։
21. Աշկի կիրողա տառալ։
22. Ըշկերավը մարթա օտում։
23. Կերածս աշկին բրվամա։
24. Աշկը հենա խալխին փային վըրա։
25. Խռովկուտին փայը կօտեն։
26. Աշկումը իշեղ կա /շնորհքով/։
27. Աշկա տամ, իշեղ չի տամ։
28. Մերը վենը երա կալալ, ախճիկը տիրալա տեղը։
29. Քաչալ ախճիկը քվորը ծամերովը խաղ կանի։
30. Քոռին հետա յա ցիրեկը, յա քիշերը։
31. Քյասիբին աշկը հարուստի ջուբին վիրա կինի։
32. Էծը էծի համար լավա, քան թե սուրուգ վեխճար։
33. Էշը անջոկան կաղալ չի։
34. Սողան կտորողը լաց կինի։
35. Շտեղ վըեր չորա, չրթանը փռնումա։
36. Քու յեղըթ քեզ, իմ շորին ծերք մի տու։
37. Աշկերը քիցալա քյալան /ջղայնացած/։
38. Աշկը մնացելա ճընհըպի։
39. Աշկերը մնացալ են մաթալ /զարմացած/։ Աշկերան արինա կաթում։
40. Աշկըս ընդանա ճուր չի խմում /կասկածամիտ/։ Աշկըս օտում չի /ուժը չի պատում/։
41. Աշկիս վըրա տեղ ունես։
42. Աշկերին թոզա փչում /խաբս տալ/։
43. Աշկավը մին մոխիր չարժի /անորակ մարդ/։
44. Աշկը տեսավ, սեռտը օզեց։
45. Աշկը փռնալա /հավանել է/։
46. Աշկա հեռու հինչ ասես կանի։
47. Խեր խաբարը թևեր ունի։
48. Խոր գործումը շառ պան չեն խոսալ։
49. Խերն ու շառը ախպերք են։
50. Խարաբա ճղացումը ճուր չլինիլ։
51. Տանձին պիտի ճիրես, վըեր տանձ օտես։
52. Լավ բշարողը լավալ կօտի։
53. Ուրիշի վիրա ծիծաղումիլ, վըրեր քեզ վիրա ծիծաղեն վըեչ։
54.Օրը քինաց, կյանքը քինաց։
55. Օրեկան մին մեթքը փոխող /երկերեսանի/։
56. Օրը պեր, օրը՝ կեր։
57. Օրը մի մարթա ճարում։
58. Օրը մի խաբարա պիրում։
59. Օրը մի շառա ասում։
60. Օրը մի շորա փոխում /ցուցամոլ/։
61. Օրը մի կիրքա կարթում։
62. Օրը մինչ իրիգյունը քանա /թուլամորթ/։
63. Ցիրեկը իշեղ վառողը, քիշերը առանց լուս կմնա։
64. Ուժ օնի, պայց խելք չոնի։
65. Կերած-խմածըթ անուշ ինի։
66. Կերածը քծկերավըտ երա տառնալու։
67. Բոյը հենցա քերծ ինի /բարձրահասակ/։
68. Մարթի տված հացը տափը չենք քցիլ։
69. Հացավ մառթը ճոկա ինում։
70. Մարթին հացավ են ճնանչում։
71. Հացաքոռ մարթին հնգեր չիլիլ։
72. Աշկը հենա խալխին տաշտին։
73. Մի պան վըեր ուժթ պատում չի, պրցնումիլ։
74. Խոխին լուզուն մերը կհասկնա։
75. Աշխարհըս առուտուրա, մինը ծախումա, մինը՝ առնում։
76. Հունց եկալ ես, նհենց ալ քինա։
77. Վըեչ առնողա, վըեչ ծախող։
78. Վըեչ մի պանի խառնվում չի։
79. Վըեչ մի պանի խառնվում չի։
80. Վըեչ կյալըթ եմ գիդացալա, վեչ քինալըթ։
81. Վըեչ խոսումա, վըեչ՝ օտում։
82. Վըեչ մի պանի պետկ չի։
83. Վեչ բոյումը կա, վեչ՝ խելքումը։
84. Վեչ ուտիլիյա, վեչ թամաշա ընիլի։
85. Վեչ վարիլիյա, վեչ՝ հնձելի։
86. Վեչ պուռթա, վեչ պամբակ։
87. Վեչ տղայա, վեչ՝ ախճիկ։
88. Վեչգ վեն ունի, վեչ՝ կլոխ։
89. Վեչ ինքնա օտում, վեչ թողումա մունք օտենք։
90. Կացինը փեդին մուտանում չի (չոր ծառ)։
91. Կրակին նհետ խաղ չեն անիլ։
92. Կոտրած սեռտը, կոտրած հիլայա։
93. Վըեր մանըթ կտրի, սերթըթ կհեռա։
94. Ուրան մորը սիրողը ուրիշին ալ կսիրի։
95. Վեչ տեսալ եմ, վեչ լիսալ։
96. Վեչ օտումա, վեչ տենա քիցում։
97. Վեչ մուհալ։
98. Վեչ պան տառնաս։
99. Հինչես կորցրալ, հինչի մանկայլիս։
100. Վեչ առնողա, վեչ ծախող։
101. Վերսը բրումն են սպանում։
102. Կյողը իրան շոխկան կվախի։
103. Մհակը ծերքըթ ունես, կյող շոնը կգիդա։
1984
Առածներ և ասացվածքներ
Ասացող՝
Մարգարյան Արշավիր
Գրառող՝
Արամ Մարգարյան
Վայր/ֆոնդ՝
Կապանի շրջանի Աղվանի գյուղ