top of page

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴԻ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԸ

  • Աբուռը շան առաչն ըն քցալ, կերալ չի:
  • Ախչիկը անկտրել ծմերուկ ա:
  • Ախչկանը փափախավ թխալ ըս, վեր չընգալ, մարթի տոր:
  • Ախպերն ախպոր մըեսը ուտում ա , ոսկըռը տեն չի քցում:
  • Ասովի խոսկն ու ածովի վըեղը մին ա:
  • Ահելի աշկավ ախչիգ օզե, ջահելի աշկավ՝ ծի:
  • Աղն ա կերալ մատաղը:
  • Աղվեսը էրկու վըենա վըն ա թալան ընգնում:
  • Աղվեսեն հըվերեն յըրա պահակըն տըրալ:
  • Ամագս տափավն ա տվալ:
  • Ամեն թոխպան թոռ չի կյամ:
  • Ամեն պեն ուրան վախտն օնե:
  • Ամեն վախտ կետը քաթա չի պերի:
  • Ամեն վախտ կետը կերան չի պերի:
  • Ամեն խոխա ուրա ղսմաթն օնե:
  • Ամեն մարթ ուրա դարդն օնե:
  • Անպնիցնիլ խուփը կըժինգյոտե:
  • Անդարդ մարթը պռավել չի:
  • Ամեն մարթ ուրա էշն ա քշում:
  • Անըմը կա,ըմանըմը կավեչ:
  • Անկնեգ մարթը անդեր շան նման ա:
  • Անըմը տոր, փադը եկալ:
  • Անշոն շեն ա քեցալ, առանց մըհակե ա շոռ կյամ:
  • Առանց ճըրի պիպիգյանում չըն:
  • Աշխարը փլաքան ա մինը պիծրանում ա, մինը վեր կյամ:
  • Աշկանալ ըմ պրծալ, ըշկացավան ալ:
  • Աշկը մինակ ուրան ա տեսնում:
  • Աստուծ, որ մի տուռնը փակում ա, մինը պենում ա:
  • Աստված սարը տեսնում ա տըսնում ա ծունը տինում:
  • Աստված էլ բեթարիցը պրծցնե:
  • Աստըծու պահած կյառնը կյուլը օտում չի:
  • Աստըծուն քարավ չըն տալ:
  • Աստված միշտ քեզ հետ նի:
  • Արունը արունավ չըն լվանում:
  • Աստված մըեզ մընան քցած ա:
  • Աստված մի տուռնը պեց րա մըզ հետե:
  • Աշկերս քըզ հետե օռած չի:
  • Ասա հուվա հնգերթ, ասիմ հուվ ուս տու:
  • Ամեն մարթ ալ մարթ չի:
  • Աշխարհը չոփավ չի ծածկած:
  • Ապրուստ կա արծաթ ա, ապրուստ կա արկաթ ա:
  • Բախտը ուրա վըենավը տուռնըն ա եկած:
  • Բախտը խելքեն առաչն ա ընգած:
  • Բաղդադ ալ շատ խուրմա կա, ինձ հի՞նչ:
  • Բրախած ապրանքը կըկյուղանան:
  • Բեղեն տակավը անց ըմ կացալ:
  • Բեղա վեր ընգած պրինձ ըմ տեռած:
  • Բիրդան աղա յա տըեռած:
  • Բոշան աղա չի նիլ:
  • Գյիդա հացը ուտելու պեն ա, ծնվել չի լալ:
  • Դամուրչուն տենակ չի նիլ:
  • Դուզ խուսողեն փափախը ծակ ա նում:
  • Եզան տակեն հորթ ա շոռ կյամ:
  • Եզնը վըեր ա ընգում, տընըկավերը շտանում ա:
  • Եթե սաղ քոռըն, տուալ քռաց:
  • Եթիմը հիբա լավ օր տեսած:
  • Ես իմ զուռնան ածիմ վըչ, թա քու էշը խրթնում ա:
  • Էծեն պոզը, որ քոր ա կյամ, չոբանեն մհակեն ա քսում:
  • Էշը ալա էն էշն ա, փալանն ա փոխած:
  • Էշ կերած, էշ մըծացած:
  • Էլ հինչ հանագ, վըր կեսը դուզ չը նի:
  • Էն ախպրան, որ ճուր ըս խըմըմ պղտորեմ ալ:
  • Էն օրն ա ընգալ, որ շոնը ծեքան հաց չի յոր օնում:
  • Էշ ջան սատկե մալ կյարունք կկյա:
  • Էշը էշին կոխկեն, որ կապիս յա խույ յօր կոնե, յա խասյաթ:
  • Էշը կերալ ա, հաքումը խռավալ:
  • Էշը մատաղ չի նում, համա գինը մատաղ ա նում:
  • Էրկու կլոխը մին ղզանումը իփում չի:
  • Ըմառվա փոշը, ծմեը նոշ ա:
  • Ըշկըծակեն աշկը վըեղն ա քշտացնում:
  • Ըրեխուն պենի տիր, հետան քինի:
  • Ըսօրվա գործը էքուծվան չըն քցում:
  • Թազա հավերն տուս եկած, ըրկաթե ծու ըն ածում:
  • Թանգան իժան կավեչ:
  • Թա պցրանալ կա, վերկյալ ալ կա:
  • Թոփը քյար չի անի:
  • Թաց ու չորը ուրուր ըն խառնված:
  • Թոզ ու դուման ա անում:
  • Ժաման ես ում կյամ, ճղացեն հերթան տու ըս խոսում:
  • Իրեսեն թքիս, կասե թոռ ա կյամ:
  • Իմ պենը առաչ ա քյունում, հինչքան օզում ըս հաչե:
  • Իմ տեսած կուլը ինձ օտե:
  • Ինձ հետե ըրա, քըզ հետե սըվերե:
  • Ինձ ալ ա մար պերած:
  • Ինձ տըես, քըզ հետե լեց լի:
  • Իշտահը հուր ըն տվալ, փլավը հուր:
  • Իշտահեթ քացախ:
  • Իշտահը ուտելիս ա կյամ:
  • Իսանեն ծեքան պեն չի պրծնել:
  • Լավ լուզին օխծը պունան տուս կոնե:
  • Լալը լալի լուզին լավ կըհսկանա:
  • Լավ ա տան շոնը նիս, քան տան կուճինը:
  • Լավ հնգերը հղե քնիլիս ա ըրվամ:
  • Լավ մարթու ծառը միշտ բերք կտա:
  • Լավեն շատ ման եկողըփիսեն տեմ կընգնե:
  • Լավություն ըրա, ճուրը քըցի:
  • Լեցը լեցա պերում:
  • Լուզվի կծածը օխծեն կծածեն փիսա:
  • Լուզվի տակեն վըսկռ չկա:
  • Լուզին, որ ինի վեչ, ագռավնեն աշկերը տուս կոնին:
  • Լ ուն դավա յա շինում:
  • Լու խոզողա (ժլատ է):
  • Խաչը իմն ա, զորությունը ես ըմ գյուդում:
  • Խամն ու քոռըմին ըն ինում:
  • Խելոք կյառն էրկու մար ա ծծում:
  • Խելքան թիթեվ ա, ճուրը կուճի խոխեն:
  • Խոսկի կարճնա լավ, քանդիրի էրգանը:
  • Խուփը տեմ ա ընգալ քարեն:
  • Ծանդր տեղթ թիթիվցնեմ ալ:
  • Ծըեծաղը ծըծաղ ա պերում:
  • Ծառը որ վեր ա ընգնում կըցնավերներն շտանըմ ըն:
  • Ծըետ ըրազըմը կորակ ա տըեսալ:
  • Կալի եզը կալըմը կքշտանա:
  • Կաղ էշավ քարվան ա մտնում:
  • Կապած շանը կյառնը չըն դավերյա անիլ:
  • Կատվեն վազ տալ մինչև մարեքն ա:
  • Կատվեն նման մեշկը տափավ չի տամ:
  • Կարկուտը թակած տըեղնա թակում:
  • Կարմուր կավը (կովը) կաշին փոխիլ չի:
  • Կնեգ կա օխտը տղամարդ արժե:
  • Կնեգ կա տոն ա շինում, կնեգ կա տոն ա քանդում:
  • Կոտրած քթոլեն նման մեջ ա ընգնում:
  • Կռվումը փլավ չըն պըժենում:
  • Կրակեն կըշտին չախմախ չըն պընուցնում:
  • Կրակեն յրա յեղ ա լցնում:
  • Կտոր վարողն ալ ա մըեռալ:
  • Կոժը ճրի ճանապարեն ա կոտրում:
  • Կնեգը սրտավ ա մտածում, տղամարդը՝ կլխավ:
  • Համ եղում ա, համ դաղում:
  • Համ նալեն ա թխում, համ մեխեն:
  • Հայհայս քեցալ ա, վայվայս ա մնացալ:
  • Հայի եդի խելքը իմը նի:
  • Հաչող շոնը կծող չի նում:
  • Հարսանը քմակավը փսեն լավություն ա անում:
  • Հրցնելավ Բաղդադ կքինիս:
  • Հաստ ու պերակ մի կին ա:
  • Հավը տանը մնա կոտն օտե:
  • Հացը աշկերը քոռացնըմ ա:
  • Հացը հաց ստեղծողեն տոր մի պեն ալ՝ ավել:
  • Հանց ծծաղե, որ իմ ծըծաղն ալ կյա:
  • Հնգերովի մահը հրսանեք ա:
  • Ղոնաղը աստծունն ա:
  • Ղոնաղը ղոնաղ չի, որ էսօր կյամ աէքուց քյունում չի:
  • Ճպատթ քոլաթ հտրե:
  • Ճրաքը ուրա տակեն լուս չի տամ:
  • Ճկատեն հինչ կիրած ա էն ալ ինուլու ա:
  • Ճոտերը աշունքն ըն հմբարում:
  • Ճոտը ծվեն մեչին ա ըրվամ:
  • Ճեղաց քեցողը կալուրոտվե:
  • Ճրի նման քեցալ ա, ղումի նման մնացալ:
  • Ճրի պերածը ճուրը կտանե:
  • Ճուրը կարմնջի կլոխն ա պրցրացալ:
  • Ճուրը ընգողը անձրևան վախել չի:
  • Ճուրը ուրա հղեն կճարե:
  • Մախատը մեղոկումը մնալ չի:
  • Մարթ ուրա խոսկը տափավի չի տալ:
  • Մարթ կա տերտերեն ա սիրում, մարթ ալ կա՝ տերտերակնգանը:
  • Մարթամիչին մարթ ունենամ, օխտը թուման պարտկ ունենամ:
  • Մարթու տռան շոնն ալ բիդի նախշուն նի:
  • Մարթուն, որ հարգում ըս ուրա շանն ալ բիդի հարգիս:
  • Մարթու ճկատեն հինչ կիրած ա, էն ալ բիդի քաշի:
  • Մեղր ծախողը մանը կլուզի:
  • Մըեծ էշը ախոռումն ա մնացալ:
  • Մեծ թիքան անջուկն ա մնացալ:
  • Մեծեն լսողեն վըենը քարավը չի կյալ:
  • Մեչտեղ օտում ա, ղրաղ շոռ կյամ:
  • Մինչև ետինը կյա վեչ, ըռըշկենը հիշվիլ չի:
  • Մինչև քեզ քոռուղ չտաս ուրուշի լավություն չըս կարել անել:
  • Մի դարդը մարթ չի սպանե:
  • Մի խըելքը լավ ա, էրկոսը ավելի լավ:
  • Մի ծաղկավ կյարունք չի կյալ:
  • Մի ծեքը ծափ չի տալ:
  • Մի ծեքավ էրկու ծմերուկ չըն փռնում:
  • Մինը, որ զանգ ինի, մինն ալ պեմբակ կինի:
  • Մի շենը օխտը խարաբա շենան լավ ա:
  • Մի փոր հացը մի հոր հացա քցում ա:
  • Մկան շեռը ճղացեն փայդա յա (օգուտ):
  • Մոտե հրեվանը հեռե պարեկաման լավ ա:
  • Մորը տես ախչկան օզե:
  • Մոկունը ծակը չի մտնում, ավիլը հաքուց կապում ըն:
  • Յորղանթ վըենեթ գյորա մըեկնե:
  • Յարալու արչը ըվելի ա վտանգավոր:
  • Յա Հասան քաչալ, յա քաչալ Հասան:
  • Յեմիշը մըեղրի տեղ ա ծախում:
  • Նախրի մեչին էշի ճակատն ա պաչալ:
  • Նամարդ մարթու կարմնջավը անց չըն կենալ:
  • Նմանը նմանեն ա ճարում:
  • Շան անըմը տոր փադը յեր կալ:
  • Շանա մազ պուք տալ օքութ ա:
  • Շան կծածը շան մազավ ըն բուժւոմ:
  • Շան հետ հընգեր տըեռ, համա փադը ծեքաթ վեր մի քցի:
  • Շաշի ճեղացը ուրան ուրան ա աղում:
  • Շափաթն ուրփաթան շուտ ա եկալ:
  • Շոխկան խրտնում ա:
  • Շոն սպանել ալ մի փեշակ ա:
  • Շոնը կըղալավ սատկել չի:
  • Շոնը սպանողեն ըն քաշ տալ տալիս:
  • Շոնը շան թաթը կծում չի:
  • Շոնը ուրա պհողեն ճինանչում չի:
  • Շոնը դեզի շվաքումը պրանած ա, գյուղում ա ուրա շվաքն ա:
  • Շոնը ուրա շինությունը կանե:
  • Ոչխարը, որ ետ ըն տամ, կաղն առաչն ա ընգնում:
  • Ոչ քու հացեն ըմ, ոչ քու ճիրին:
  • Որց էշից քոռակ ա օզում:
  • Չուլը փորեն տակն ա ընգած (աղքատացած)
  • Չոր քարեն ալ քինի, կկնանչե:
  • Չուտողի մալը ուտողեն հալալ ա:
  • Պառավը ուրա թանեն թթո չի ասել:
  • Պատերն ալ անջուկ օնին:
  • Պտուղը ծառան հեռու չի ընգնում:
  • Պիզեն կլխեն յումբրուղավ թխել չըն:
  • Պենը թեզ յերկենալը չի:
  • Պոզերը տուս ա եկած:
  • Պեց քըմակեն կատու ա շլակում:
  • Պարեկամեն նհետ կեր, խմե, առուտում մի ըրա:
  • Պենը պենան անց ա կացած:
  • Սատկած էշ ա շոռ կյամ նալերը քանդի:
  • Սերը սարվորը կոտե:
  • Սերը թրեքեն ալա նիկյամ:
  • Ստանու անջուկը քառ:
  • Սրտըմթ, որ տեղ նի, ըմանըմթ ալ եղ կինի:
  • Սիրունի իրեսեն փլավ չըն օտում:
  • Սոտ ասողի տոնը կրակ ա ընգալ հվտացալ չըն:
  • Սոտի վըեները կարճըն ինում:
  • Վենեն տըեղ անողը քմակեն ալ տեղ կանե:
  • Տաշած քարը տափեն մնալ չի:
  • Տարը տրածան ա փոշման, կուլը՝ թողածան:
  • Տղամարթը տուրսի պատ ա, կնեգը՝ ներսի:
  • Տղան հորն ա քաշում:
  • Տոնը՝ մըերը, խոսկը՝ մերը:
  • Ուզողի մի իրեսն ա սեվ, չտվողի՝ էրկու:
  • Ուստան մինչև կեսօր ա սոված:
  • Ուտող եզնը ըշխատող կինի:
  • Փեշը կումաշեն պոզավն ա քցում:
  • Փեշակը վոսկե բլազուկ ա:
  • Փադը էրկու պտոկ օնե:
  • Փողը ծեռքի կեղտ ա:
  • Փողը մթեն տեղը լուս ա տամ:
  • Փսփսոցը տոն ա քանդում:
  • Քամեն քարան պեն չի տանել:
  • Քամու պերածը քամեն կտանե:
  • Քաչալը, որ ճար ճարե ուրա կլխեն կքսե:
  • Քարեն մաչին արուն կա:
  • Քարը կուճի չի, մարթն ա կուճի:
  • Քանե լուզի ըս գյուդում, էնքան ալ մարթ ըս:
  • Քըզ հետե քոն ըս նում, ուրիշի հետե արազ տեսնում:
  • Քշերվա կերածը կորած ա:
  • Քոռը հինչ ա օզում, էրկու աշկ:
  • Քու տարն ալ կասե՝ նախրեն մեչին էշ օնիմ:
  • Քուրն ասում ա ախպեր օնիմ, ախպերն ասում ա քուր չունիմ:
  • Քու փորումը հըրսանիք ա, իմ փորումը պաս տալ չկա:
  • Քու ցիրեկվա շոռ եկածը, ես քշերն ըմ շոռ եկալ:
  • Օխտը չափե, մին կտրե:
  • Օրը քեցած, խաթան մնացած:
  • Օխծը հալավը փոխումա, խասյաթը՝ չէ:
  • Օխծը տքցնողեն ա կծում:
  • Օխծեն յրա թքե, օխծը կսատկե:

2023

Առածներ և ասացվածքներ

Ասացող՝

Լենդրուշ Հակոբջանյան

Գրառող՝

Սուսաննա Բաղդասարյան, Գոհար Մելիքյան

Վայր/ֆոնդ՝

Կապան, Ներքին Հանդ

bottom of page