top of page

ԱԳՌԱՎԸ ԵՎ ՍՈԽԱԿԸ

 

Ագռավը հրապարակավ հայտարարեց իր չքնաղ ձայնի մասին, որ նմանը, նույնիսկ սոխակը չունի: Նա շրջեց երկրից երկիր, վատաբանելով սոխակին: Մինչև անգամ հայտարարեց, իբր սոխակը ձայն չունի, եղածն էլ ագռավների սերնդակիցներից է գողացել: Գոռոզ ագռավը թռչունների թագավոր Արծվին առաջարկեց իրեն արքայական պալատի երգիչը դարձնել: Արծիվը մեծահոգաբար լսեց ագռավի ձայնը, որպեսզի որոշում կայացնի: Վերջինս այնպես կռռաց, որ քիչ մնաց արքան խլանար և նա ագռավին քշեց պալատից:

Առակս այն մարդկանց մասին է, ովքեր շնորք չունենալով հանդերձ ջանք չեն խնայում շնորհալիներին վատաբանելու:

 

2010

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page