top of page

ԱՂՎԵՍԸ, ԱՔԱՂԱՂԸ ԵՎ ՀԱՎԱՊԱՀԸ

Մի անգամ աղվեսը հավաբնից հավ փախցրեց: Աքաղաղը նկատեց, բայց ոչինչ ձեռնարկել չկարողացավ: Հավապահը այս կորստի համար շատ տխրեց, որոշեց պատժել աղվեսին: Սակայն քիչ անց հրաժարվեց իր իսկ որոշումից,- սա լավ է,- մտածեց,- մեկ-մեկ էլ ես կօգտվեմ, տիրոջս զեկուցելով, որ աղվեսի արածն է: Այդպես էլ արեց:

Հավապահի այս արարքը աքաղաղի աչքից չվրիպես և նա որոշեց վրեժ լուծել: Հերթական անգամ հավի վիզը պոկելու պահին աքաղաղը հարձակվեց աղվես-հավապահի վրա և կտցահարեց, որից նրա աչքի մեկը կուրացավ: Տերը հավապահին աշխատանքից զրկեց:

Առակս ցուցանե, որ գող ու խարդախ մարդը որքան էլ ցանկանա ծածկել կատարած հանցանքը, մեկ է, վաղ թե ուշ կբացահայտվի և կպատժվի:

 

2003

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page