top of page

ԱՄԱՆԱՈՒԺԵՂԸ

Մեհետ աղվեսը օզում ա, թա ծուկուն փռնի, սառնը ըռըչի վենան փռնում ա։ Աղվեսն ասում ա. – Ա´յ սառնը, էթ հինչքան ուժեղ ես։

Սառնը ասում ա. – Չէ´, թոռը ինձանա ուժեղ ա, հունց վըեր թոռ ա կյալիս, ես հալվում եմ։

Թոռը ասում ա. - Չէ´, վեղը ինձանա ուժեղ ա, իմ ճուրըս քաշում ա տանում։

Վեղն ասում ա. - Ծմակն ինձանա ուժեղ ա, ուրան տակռին խրում ա ջանիս մեչը։

Ծմակն ասումա. - Իմ ուժս հի՞նչ ա, կրակն ինձանա ուժեղ ա, իսկույն ինձ կերի։

Կրակն ասում ա. - Չէ´, քամին ինձանա ուժեղ ա, ինձ իսկույն կհնգցնի։

Քամին ասում ա. – Դո¨ւզ ա, ես կրակն ալ կհնգցնեմ, ծառն ալ պարան կտամ, համ ալ խոտը ինձ տըմնւմ ա, էն վախտը խոտը ինձանա ուժեղ ա։

Խոտն ասում ա. - Ինձ հի՞նչ ուժ ունեմ, վեխճարը ինձանա ուժեղ ա, կարող ա մի րոպեում ինձ օտի։

Վեխճարն ասում ա. – Չէ´, լավ չեք գյուդում, ամանաուժեղը կյելն ա։

Կյելը վըեր լսում ա, ասում ա. – Չէ´, ամանաուժեղը մարթն ա։ Նա կարող ա աղվեսին ալ, սառնին ալ, թոռին ալ, վեղին ալ, ծմակին ալ, կրակին ալ, քամուն ալ, խոտին ալ, վեխճարին ալ, ինձ ալ հախտի։

Ըստեղ հիշկանուքն ալ ղայիլ են կենում, վըեր ամանաուժեղը մարթն ա։

 

 

1978

Առակներ

Ասացող՝

Արծրունի Ղազարյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Ղափանի շրջանի Տանձավեր գյուղ, ՀԱԻԲԱ չմշակված ֆոնդ

bottom of page