top of page

ԱՄԵՆՈՒԺԵՂԸ

Մեհետ լպազտրակը սառնին վըրավը քինում ա, վենը ընգյում ա սառնին ղաթը, վեննը փիս ցավում ա:

Լպազտրակը տեղան եր ա կենում, հրցնում. – Ա´յ սառնը, տըու վըեր թենց վեննիս հուփ ես տվալ, մին ասի տեսնամ` աշխարքիս ամենաուժեղը տBւվ ե՞ս:

Սառնը ասում ա. – Ես եմ:

Լպազտրակը վազ ա տամ արևին կոշտը, հրցնում. – Արև, արև, ասի տեսնամ` աշխարքիս ամենաուժեղը տBւվ ե՞ս:

Արևն ասում ա. – Ամենաուժեղը ես եմ:

Լպզտրակը մտածում ա, նորից հրցնում. – Բա վըեր աշխարքիս ամենաուժեղը տBւվ ես, խի՞ յեն թխպերը առաչըթ կտրում, ուրեմն թոխպը քզանա ուժեղ ա:

Լպազտրակը վազ տալավ քինում ա թոխպին կոշտը, ասում. – Ա´յ թոխպ, ասի տեսնամ` աշխարքիս ամենաուժեղը տBւվ ե՞ս:

- Հա´, ամենաուժեղը ես եմ:

Լպազտրակը մտածում ա, մինալ ասում. – Բա վըեր ամենաուժեղը տBւվ ես, խե՞ յես քամուն ըռաչին փախնում, կորչում: Ուրեմն քամին քեզանա ուժեղ ա:

Լպազտրակը վազ տալավ քինում ա քամուն կոշտը, ասում. – Ա´յ քամի, ամենաուժեղը տBւվ ե՞ս:

- Թենց ա, վըեր կա, ամենաուժեղը ես եմ:

Լպազտրակը մտածում ա, մինալ ասում. – ՏBւ վըեր ամենուժեղն ըլեյիր, էն պDցBւր սարերը քարուքանդ կանեիր: Ուեմն ամենաուժեղը սարն ա:

Լպազտրակը վազ ա տամ սարին կոշտը, հրցնում. - Հե~յ, պեցուր սար, ասի տեսնամ` ըշխարքիս ամենաուժեղը տBւվ ե՞ս:

- Հա´, ես եմ, որ կամ:

Լպազտրակը մտածում ա, մինալ ասում. – Թա վըեր ամենաուժեղը տBւ ըլեյիր, մոկունը ըշխարքիս ամենաուժեղն ա:

Լպազտրակը վազ տալավ քինում ա մոկունին կոշտը, հրցնում. – Ա´յ մոկուն, ասի տեսնամ` ըշխարքիս ամենաուժեղը տBւվ ե՞ս:

- Ես եմ, հի՞նչ ես օզում:

Լպազտրակը մտածում ա, եդավ ասում. – Թա վըեր ամենաուժեղը տBւ ըլեյիր, էն վախտը կատվան պիտի փախիր վեչ, ուրեմն ըշխարքիս ամենաուժեղը կատուն ա:

Լպազտրակը վազ ա տամ կատվին կոշտը, հրցնում. - Ա´յ կատու, ասի տեսնամ` ըշխարքիս ամենաուժեղը տւվ ե՞ս:

- Ես եմ, հի՞նչ ես օզում:

Լպազտրակը մտածում ա, եդավ ասում. – Բա վըեր ամենաուժեղը տւվ ես, խի՞ յես շոն տսնալիս ծակերը նումում: Ուրեմն շոնը ըշխարքիս ամենաուժեղն ա:

Լպազտրակը վազ տալավ քինում ա շոնին կոշտը, հրցնում. – Ա´յ շոն, ասի տեսնամ` ըշխարքիս ամենաուժեղը տւվ ե՞ս:

- Ես եմ, ես, սրտինթ ասի:

Լպազտրակը մտածում ա, եդավ ասում. – Բա վըեր ամենաուժեղը տւվ ես, խի յես մարթին անա սրտաճաք տռնում: Ուրեմն ամենաուժեղը մարթն ա:

Լպազտրակը վազ ա տամ մարթին կոշտը, հրցնում. - Ա´յ մարթ, ասի տեսնամ` ըշխարքիս ամենաուժեղը տւվ ե՞ս:

- Ես եմ, տա հի՞նչի համար ես հրցնում:

Լպազտրակը մտածում ա, եդավ ասում. – Դե վըեր տյուվ ես, եք ինձ հախտի:

Մարթը հրացանը յորա ունում, լպզտրակի վրա կրակում: Վախից լպզտրակի պռոշը ճաքում ա:

Լպազտրակը լաց նիլավ ասում ա. – Իսկապես, վըեր ըշխարքիս ամենաուժեղը տւվ ես, ալ կրակես վեչ:

 

1982

Առակներ

Ասացող՝

Անուշավան Սարգսյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Կապանի շրջանի Անտառաշատ գյուղ, ՀԱԻԲԱ չմշակված ֆոնդ

bottom of page