top of page

ԱՅԳԵՊԱՆԸ, ԱՐՋԸ ԵՎ ԹԶԵՆԻՆ

Այգեպանը թզենի աճեցրեց: Տարին բարենպաստ էր, բերքառատ: Արջը բարձրացավ և խժռեց թզենու ամբողջ բերքը: Չբավարարվելով կերածով, նա իր փրչոտ թաթերով ջարդուխուրդ արեց ամբողջ ծառը:Տապալվելու պահին թզենին մեղքը բարդեց այգեպանի վրա:-Եթե ինձ լավ չմշակեիր, ես բերք չէի տա, արջն էլ ինձ չէր ոչնչացնի:Այգեպանը վիրավորվեց և ի պատասխան ասաց.-Ես չգիտեի, որ արջը ստամոքսը լցնելուց հետո կարող էր ոչնչացնել իր կերակրողին, չմտածելով հաջորդ տարվա մասին:Առակս վերաբերում է ագահ և անհեռատես մարդկանց:

Այգեպանը թզենի աճեցրեց: Տարին բարենպաստ էր, բերքառատ: Արջը բարձրացավ և խժռեց թզենու ամբողջ բերքը: Չբավարարվելով կերածով, նա իր փրչոտ թաթերով ջարդուխուրդ արեց ամբողջ ծառը:

Տապալվելու պահին թզենին մեղքը բարդեց այգեպանի վրա:

-Եթե ինձ լավ չմշակեիր, ես բերք չէի տա, արջն էլ ինձ չէր ոչնչացնի:

Այգեպանը վիրավորվեց և ի պատասխան ասաց.

-Ես չգիտեի, որ արջը ստամոքսը լցնելուց հետո կարող էր ոչնչացնել իր կերակրողին, չմտածելով հաջորդ տարվա մասին:

Առակս վերաբերում է ագահ և անհեռատես մարդկանց:

 

2024

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page