top of page
ԱՅԾՆ ՈՒ ՈՉԽԱՐԸ
Այծն ու ոչխարը ապրում էին միասին: Այծը ոչխարի առաջն ընկած՝ նրան տանում էր արոտի և սպասվող վտանգներից փրկելով, բերում փարախ: Ոչխարը գոռոզացավ, հանդիմանեց այծին, ասելով, որ ինքը կարող է ապրել և արոտի գնալ առանց առաջնորդի:
Այծը նեղացավ և հեռացավ:
Հաջորդ օրը երկինքը մթնեց, մառախուղը պատեց սար ու ձոր: Ոչխարները փարախի տեղը կորցրին և գլորվեցին անդունդ: Նրանցից մի քանիսը հրաշքով փրկվեցին, խնդրեցին այծին, որ կրկին վերադառնա հոտ և անցնի իր բարի գործին:
Այծը մեծահոգաբար ներեց ոչխարի անխոհեմ արարքը և հաշտվեց:
Առակիս միտքը այն է, որ խելացի առաջնորդ չունենալու պարագայում, ժողովրդի անհաջողությունն անխուսափելի է:
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page