top of page

ԱՆՁՐԵՎԸ ԵՎ ՁՅՈՒՆԸ

Անձրևը և ձյունը բանակցեցին: Համաձայնության գալով, անձրևը ձյունին ասաց. - Արի մեկ ամսով տեղներս փոխենք: Ես աշխարհին ներկայանամ փետրվարին, իսկ դու՝ մարտին: Գալով համաձայնության, նրանք իրենց տեղերը փոխեցին:Փետրվարը երկրին առատ անձրև և ջերմ արև բերեց: Գետինը կանաչեց, ծառերը քնից արթնացան, ծաղկեցին:Մարտին սառը քամի փչեց, ձյուն տեղաց, սառնամանիք արեց, որից ամբողջ բերքը ցրտահարվեց:Աստված տեսավ այս անհամատեղելությունը և նրանց նախկին տեղն ուղարկեց: Կյանքը սկսեց ընթանալ բնական հունով:Առակս ցուցանե, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործն անի:Գրառման վայր՝ Գորիս, բանասաց՝ Նապոլեոն Մկրտչյան, բանահավաք՝ Թամար Հայրապետյան, գրառման թվական 2019:

Անձրևը և ձյունը բանակցեցին: Համաձայնության գալով, անձրևը ձյունին ասաց. - Արի մեկ ամսով տեղներս փոխենք: Ես աշխարհին ներկայանամ փետրվարին, իսկ դու՝ մարտին: Գալով համաձայնության, նրանք իրենց տեղերը փոխեցին:

Փետրվարը երկրին առատ անձրև և ջերմ արև բերեց: Գետինը կանաչեց, ծառերը քնից արթնացան, ծաղկեցին:

Մարտին սառը քամի փչեց, ձյուն տեղաց, սառնամանիք արեց, որից ամբողջ բերքը ցրտահարվեց:

Աստված տեսավ այս անհամատեղելությունը և նրանց նախկին տեղն ուղարկեց: Կյանքը սկսեց ընթանալ բնական հունով:

Առակս ցուցանե, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործն անի:

 

2010

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page