top of page

ԱՎԱՆԱԿԸ ԵՎ ԳԱՐՈՒ ԱՐՏԸ

Ավանակը հորանջեց և մտավ գարու արտը, որը կանաչ ու փարթամ ցողուն ուներ: Ավանակը ժպտաց, հետին ոտքերի վրա ծառս եղավ և սկսեց խժռել: Նա լափում և միաժամանակ պարում էր: Ոտքերի դոփյունից արտը ցավից տնքում էր, մահվան քրտինք թափում և մինչ մահանալը դիմեց ավանակին.

-Մեծ ախորժակով խժռում ես կանաչ ցողունս, չես բավարարվու՞մ, էլ ինչու՞ ես տրտինգ տալիս և փչացնում ողջ մնացած արմատներս:

-Հեչ էլ վեջս չի, թող փչանա տերը ես չեմ, ով ցանել է, թող նա էլ մտածի, իմ գործը վայելելն է,- անբարտավան ասաց ավանակը:

Առակս կցուցանե այն ծույլ ու անբան մարդկանց, ովքեր ոչինչ չանելով պատրաստ են տիրանալ ուրիշի ունեցվածքին:

 

2003

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page