top of page
ԱՐԱԳԻԼՆ ՈՒ ՍԱԳԸ
Մի անգամ Սագը ուռա~ծ, փքված պարծենում էր իր շրջապատողների մեջ, ասելով. - Ո՞վ կա ինձնից ուժեղ. ծովում լողալ գիտեմ, ցամաքում` ման գալ, և օդում թռչել:
Էդ ժամանակ ծառի բարձր կատարին թառած էր Արագիլը:
Երբ լսեց Սագի փքված խոսքերը, ցած իջավ և հարցրեց. - Լսի´ր, Սագի´կ քույրիկ, ասա´, դու օդում արծվի պես թռչել գիտե՞ս:
- Ո´չ, - պատասխանում է Սագը:
- Լա´վ, ջրում ձկան պես լողալ գիտե՞ս:
- Ո´չ,- դարձյալ պատասխանում է Սագը:
- Ցամաքում Աղվեսի պես վազել գիտե՞ս:
- Ո´չ, այդ էլ չգիտեմ:
- Ուրեմն էլ մի´ պարծենա. ով շատ բաներ իմանալու ձգտի, ոչ մեկին էլ չի տիրապետի, շատ բաներից քիչ իմացողը, ոչինչ չի իմանա, - ասում է Արագիլն ու թևին տալիս, թռչում:
1937
Առակներ
Ասացող՝
Հաբի դայի
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Տեղ գյուղ
bottom of page