top of page

ԱՐՋՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

Արջն ու աղվեսը ընկերացան: Նրանք ապրում և աշխատում էին միասին: Իրենց հալալ քրտինքի արդյունքը վայելում ըստ կարելույն:

Սա աղվեսին դուր չեկավ,- դու ինձնից շատ ես ուտում, էսպես չի լինի, -և առաջարկեց եղած ավարը հավասար բաժանել:

-Ախր դու փոքրամարմին ես, քեզ համար դժվար կլինի իմ չափ ուտելը, կարող է ստամոքսի խանգարումներ ստանաս,- հորդորեց արջը: Աղվեսն էլ թե,- իմ բաժին ավելցուկը կպահեմ նեղ օրվա համար և երկուսով կօգտվենք: Արջը հոժար եղավ, սակայն աղվեսը կերի ավելցուկ չպահեց, նա ագահաբար խժռում էր և մի օր սաստիկ ցավ զգաց,- աչքածակ չլինեի, այս օրը չէր ընկնի:

Առակս կցուցանե ագահ և անկուշտ մարդկանց:

 

2003

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page