top of page
ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՈՒՂՏԸ
Մի ուղտ, աղվես և գայլ միասին ճանապարհ էին գնում: Ճամփին նրանք մի գաթա գտան: Մտածեցին, մտածեցին, թե ով ուտի, ով չուտի գաթան, որովհետև հազիվ մի մարդու բավարարեր: Մտածում են ու որոշում, թե ամեն ոք թող իր տարիքն ասի, ով ամենից մեծը կլինի, նա էլ կուտի:
Գայլն ասում է. - Ես որ ծնվել էի, դեռ աշխարհ չկար:
Աղվեսն ասում է. - Ես մի տղա ունեի, որն է աշխարհս շինել:
Այստեղ ուղտը տեսնում է, որ երկուսն էլ խորամանկություն են բանեցնում և գաթան ձեռքից գնալու է, բռնում է այն, վիզը վեր բարձրացնում և ուտելով ասում. - Իբր թե ուղտը երեխա է:
1938
Առակներ
Ասացող՝
Աշոտ Դադալյան
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page