ԳԵՏԸ, ԾՈՎԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԸ
Գետը և ծովը ապրում էին մեկը մյուսի համար, հաշտ ու խաղաղ: Սակայն եկավ մի ժամանակ և նրանք վեճի բռնվեցին: Գետն ասում էր, որ ինքը ծովից լավն է ու շատ առավելություններ ունի: Ծովը հակառակն էր պնդում: Եվ քանի դեռ ամեն մեկն իր էշն է քշում՝ գնացին դատարան:
Սկզբում խոսեց գետը: Նա համոզում էր, որ եթե ինքը չլինի, ծովը կցամաքի և տեղը կմնա գորշ, անհրապույր մի փոս:
- Եթե ես չլինեմ,- փորձում էր համոզել ծովը,- գետը կգա և կկորչի ավազուտներում:
Դատավորը ուշիուշով լսեց նրանց և խորհուրդ տվեց, որ ապրեն առաջվա կյանքով, քանի որ երկուսն էլ բարի գործ են անում և գժտվելու հարկ չկա:
Առակս վերաբերում է այն հարևաններին, ովքեր չնչին բանից գժտվում են: Լավ կլինի զիջող լինեն:
Գրառման վայր՝ , բանասաց՝, բանահավաք՝ , գրառման թվական :
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս