ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ
Կար ժամանակ, որ երկինքը և երկիրը շատ մոտ էին իրար: Նրանք փոխադարձ հարգանք էին տածում և ապրում էին հաստ ու խաղաղ:
Օրերից մի օր երկրի առջևով սև կատու անցավ և նա երկնքի վրա քիթը վեր քաշեց, իբր վերջինս նեղում է իրեն, քիչ է մնում շնչահեղձ անի: Երկինքը այս սուտ մեղադրանը տանել չկարողացավ և նա հեռացավ, ձգվեց անհունի խորքը: Բարկությունը փարատելու համար կարկուտ էր թափվում երկրի վրա, որից վերջինս անչափ վերքեր ստացավ: Ստիպված, թախանձագին խնդրեց, որ երկինքը վերադառնա նախկին դիրքին: Երկինքը մեծահոգաբար ներեց և վերադարձավ: Սակայն նրա վերադարձը երկար չտևեց: Երկիրը շարունակում էր խեթ աչքով նայել և անընդհատ քթի տակ մրթմրթում էր, չնայած դրա առիթը չկար: Երկինքը չդիմացավ անհարկի մեղադրանքներին, հեռացավ ընդմիշտ: Բայց, քանի որ նա բարեսիրտ էր, կարկուտի տեղ անձրև և ճերմակ-փափուկ ձյուն տեղաց: Երկիրը մնաց անդրդվելի:
Առակս ցուցանե, որ մարդկանց քիչ կյանք է տրված և նրանք հարկ է ապրեն հաշտ, չգժտվեն, քանզի գժտությունը լավ բան չի խոստանում:
2003
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյա
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս