top of page
ԷՇԸ, ԶԱՄԲԻԿԸ ԵՎ ՋՈՐԻՆ
Աստված ստեղծեց բոլոր արարածներին, բացի ջորուց:
Էշն ու զամբիկը արածում էին կանաչ մարգերում: Երբ կշտացան, նստեցին հանգստանալու: Էշը զամբիկին գովեց, փաղաքշեց: Դա զամբիկին դուր եկավ, նա իրեն շոյված զգաց և նրանք մերձեցան: Զամբիկը հղիացավ և ժառանգ ունեցավ:
Ծնողները զարմացան, տեսնելով, որ նորածինը նման չէ ո′չ մորը, ո′չ էլ հորը:
Նրանք սկսեցին վիճել, մեղքը գցելով մեկը մյուսի վրա: Փաստորեն, նրանցից ոչ մեկը տեր չկանգնեց նորածինին:
Ջորին չնայած դեռ մանուկ, հասկացավ ծնողների միտքը և հեռացավ նրանցից:
Առակս վերաբերում է այն անխոհեմ մարդկանց, ովքեր ժառանգ են ունենում, բայց տեր չեն կանգնում:
2003
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page