top of page

ԹԱՄԲԱԼ ՈՒ ՂՈՉԱՂ ԿՆԱՆԵՔԸ

Էրկու վերսկան հընգեր ծմակավը քյունում են վերսի: Վեր ծրավում են, հըլըհարցում են անում, քյունում են դըբա ախպուրը, էրկու ախճիգ ա ջհում ըխպրին կըլխեն: Էտ ըխճըկերքըտ աման մընը մըն ըմանում մըծնըփրթոշ են օտում: Վըերսկաններան մընը ասում ա.

- Բալան կըծեմ, մըն կուտուր ճուր տվեք խմենք:

Ըխճըկորցան մընը եխտուտ մըծնըթաթախ ամանը ճրավ լցնում ա, տալիս ա վըերսկաններին: Էն մընն էլ ամանը մըն քանի հետ լվանում ա, ճրավ լցնում, նոր տամ էդ մարթին:

Վըերսկաններան մընը ամանը թամուզ լվընողեն ասում ա.

- Տու անիս, տու օտիս:

Ամմա էն յեխտուտ ամանավ ճյուր տվողեն ասում ա. - Հու վեր անե` տու օնիս:

Վեր պատառ քյունում են հընգերը հնգերին հըրցընում ա, թա խե տի ասից:

Ստա էլ պադասխանում ա.- Էն թամուզ, ղոչաղ կընեկը հունց էլ վեր ինի ուրան կլոխը պըհելու ա, էն մընը թամբալ ա, անփեշ, ըտրա հետի տի ըսեցի, վեր կարի կլոխը պահի:

 

2021

Առակներ

Ասացող՝

Սաղաթել Գալստյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Տեղ գյուղ, ՍԲԽ

bottom of page