Կ ԱԾՔԱՐԸ
Մին մարթ կածքարեն տնազ ա անում, ասում ա. – Մըթոմ հու՞ր ես հարկավեր, մաչդ կրակավ լիգյը, կարում չես թա քիշերը լուս տաս: Ըղըքարեն մընչանք էլ չկաս, սաղ օրը փլըստրատե յա տամ:
Կծաքարն ասում ա. – Ես մեղավեր չեմ: Ինձ հուվա միհալ քըցում: Հուվա՞ ինձ ծերքը յօր օնում, վեր լյուս տամ:
Մարթն ասում ա. – Պա մըհենգ հի՞նչ անինք:
Կծաքարն ասում ա. – Ինձ շըռտըշոռտի ըրեք, վեր մաչիս կրակը հանգի վեչ:
Մարթը մըտքեն դոնն ա ընգնում, ասում ա . – Դե ասե էն մեր Տաթևին տերտերը դյուզ ա անում, վեր ասում ա. «մարթիս մաչին ըստծու կրակ կա, տուրուր բդիս տալ, վեր հանգյի վուչ»:
Էս առակս հինչ ա նշանց տամ, վեր ըստուծու ստեղծած աման ինսան ուրան մաչին կայծ օնե: Մարթ կա էտ կայծը կրակ ա տառնում, մարթ կա հանգում ա պրծնում: Էտ էլ բախտի պան ա:
2023
Առակներ
Ասացող՝
Սաղաթել Գալստյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Տեղ գյուղ,ՍԲԽ