top of page

ՀԼԻՎԵՐԸ

Մին կընեգ աման օր մարթին նըհետ կըռեվ ա անում, ասում ա. - Քու հար քեթը կոխում ա աման տեղ, տեղի-անտեղի խոսում ա, ինձ կըզնըվցընում ա, յա տանան տուս քցի, յա տար քցի կյումը, յա թա չէ քեզ կնգոթուն չեմ ընելու, տյուս եմ կյալու, քյինական եմ իմ հարանց տոնը:

Էս խեղճ մարթը գյուդում չի թա կլոխը վեր մըն քարին տա:

Ուրուգյունը տղան հորը տանում ա քցում կյումը: Ասում ա ապեր սաս չանես, վեշ մըն պանում խառնվես վեչ, թա չէ քեզ տաղատ էլ էն տյուս քըցելու:

Օրը մթնումա, ամմա էշը հանդան տոն չի կյամ: էս հարը տանջվում ա, օզում ա թա կանչի, վախում ա ուրան կյուման էլ տյուս անեն: Սկանում ա, վեր մըրթըկնեգ ասում են, խոսում, ծիծաղում: Էս հարը, ճարը կտրած, սկսում ա էշի մնան զռռալ: Տղան սկանում ա հոր զռռոցը, կլոխ ա ինգնում, վեր ուրանց էշը կորալ ա:

Հալբաթ ըտրա մհարըն ասալ.- Վեր ջահիլնեն մեծին լսեն, վընդըրնին քարին նի չի կյալ:

 

2023

Առակներ

Ասացող՝

Սաղաթել Գալստյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Տեղ գյուղ, ՍԲԽ

bottom of page