top of page

ՁՈՒԿԸ ԵՎ ՋՈՒՐԸ

Աստված աշխարհը ստեղծեց ճիշտ և ներդաշնակ: Սա ձկանը դուր չեկավ՝ ասաց.

-Այս ի՞նչ կյանք է, ես ինչու՞ պիտի գիշեր-ցերեկ ապրեմ ջրում, ուզում եմ ցամաք դուրս գալ, շրջել ամենուր, աշխարհ տեսնել:

Այս մտքերով տարված, նա դժգոհ դիմեց ջրին, ասելով, որ հեռանում է և այլևս իր հետ ապրել չի ցանկանում, հոգնել է:

Ջուրը հորդորեց խելամիտ լինել, չշեղվել ճանապարհից: Ձուկը չլսեց, հեռացավ: Նոր էր հասցրել ոտքը ափին դնել, երբ վատ զգաց, սիրտը տկտկաց, մարմնով դող անցավ: Մեռնելուց առաջ հազիվ բարբառեց, խնդրեց ջրին, որ ների և թույլատրի վերադառնալ:

Ինքը պատրաստ է հավատալ Աստծուն, կատարել նրա պատգամը: Եվ ներվեց ձկան սխալ քայլը: Այդ օրվանից ձուկը այլևս ափ չի ելնում:

Առակս ցուցանե՝ Աստծո տվածը քիչ չհամարել և ավելին պահանջել, ոչինչ չանելով:

 

2010

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page