top of page
ՄԱՐԴԸ, ԿԱՏՈՒՆ ԵՎ ՄԿՆԵՐԸ
Մարդը ապրում էր բաց երկնքի տակ և նա որոշեց կացարան ունենալ՝ ձմռանը ցրտից պաշտպանվելու նպատակով: Փոքրիկ տան մի անկյունում ձմեռվա պաշար ամբարեց: Մկները այս հենց իմացան, սկսեցին խժռել առանց այն էլ սակավ ուտելիքը: Մարդը ստիպված մի կատու բերեց: Կատուն շատ ուրախացավ մարդու բնակարանում ապրելու պատիվն ունենալու համար: Նա իրեն մի հարմար անկյուն ընտրեց և որոշեց անպատկառ և աներես մկներին մի լավ դաս տալ: Այդ օրվանից կատուն դարձավ մարդու ամենամոտ բարեկամներից մեկը: Նրանք մինչև օրս էլ ապրում են հաշտ ու խաղաղ:
Առակս ցուցանե, որ եթե երկուսով մի որևէ գործ են ձեռնարկում չարին վերացնելու նպատակով հարկ է, որ իրար հասկանան:
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page