ՄԱՐԴԸ ԵՎ ԵՂԵՎՆԻՆ
Անտառն ավելի մշտադալար և գեղեցիկ տեսք ունենալու համար մարդը որոշեց եղևնիների պուրակ ստեղծել: Ստեղծեց:Անտառը շուտով շքեղացավ:Նոր տարվա նախաշեմին բնակարանը գեղեցկացնելու նպատակով մարդը որոշեց իր իսկ ձեռքով աճեցրած եղևնին կտրել՝ բերել բնակարան:Ամանորի տոնախմբությունից հետո մարդը տանից տոնածառը հանեց և շպրտեց աղբանոց: Եվ այսպես շարունակ՝ ամեն տարի:Օրերից մի օր մարդը զգաց, տեսավ, որ անտառը խամրում է, զրկվում նախկին հմայքից: Նա շատ վշտացավ, լաց եղավ և ինքն իրեն անիծեց: Նա նույնիսկ մեղադրեց կացին հնարողին: Որոշեց այլևս եղևնի չկտրել և չկտրեց:Առակս վերաբերում է այն մարդկանց, ովքեր երբեք ծառ չեն տնկում, բայց անխնա ոչնչացնում են ուրիշների տնկածն ու աճեցրածը:
Անտառն ավելի մշտադալար և գեղեցիկ տեսք ունենալու համար մարդը որոշեց եղևնիների պուրակ ստեղծել: Ստեղծեց:
Անտառը շուտով շքեղացավ:
Նոր տարվա նախաշեմին բնակարանը գեղեցկացնելու նպատակով մարդը որոշեց իր իսկ ձեռքով աճեցրած եղևնին կտրել՝ բերել բնակարան:
Ամանորի տոնախմբությունից հետո մարդը տանից տոնածառը հանեց և շպրտեց աղբանոց: Եվ այսպես շարունակ՝ ամեն տարի:
Օրերից մի օր մարդը զգաց, տեսավ, որ անտառը խամրում է, զրկվում նախկին հմայքից: Նա շատ վշտացավ, լաց եղավ և ինքն իրեն անիծեց: Նա նույնիսկ մեղադրեց կացին հնարողին: Որոշեց այլևս եղևնի չկտրել և չկտրեց:
Առակս վերաբերում է այն մարդկանց, ովքեր երբեք ծառ չեն տնկում, բայց անխնա ոչնչացնում են ուրիշների տնկածն ու աճեցրածը:
2024
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս