ՄԱՐԴԸ ԵՎ ԷՇԸ
Էշը արածում էր միայնակ և ուշադրություն չդարձրեց, որ արեգակը վաղուց անցել էր լեռան հետևը: Գլուխը բարձրացրեց և տեսավ, որ մութը վրա է հասել, շտապեց տուն: Երբ հասավ գյուղ, շփոթվեց՝ ուրիշ տեղ ընկավ: Տերը անհանգստացավ, որ էշը չկա, սակայն սպասեց մինչև լուսաբաց: Դես ման եկավ, դեն փնտրեց, էշը չգտնվեց: Տուն վերադառնալիս նկատեց, որ կենդանին կուչ է եկել մի հսկա քարի տակ: Տերը բարկացավ էշի վրա և ծեծեց, հիշացնելով, որ գլուխն է մեծացրել, հիշողությունից զուրկ է:
Սակայն էշն ասաց, որ հիշողությունից բողոք չունի, տեսողությունն է վատ, դրա համար էլ ճամփան շփոթել է: Տերն ու էշը երկար վիճեցին: Մեկը ջանում էր համոզել, որ հիշողությունը լավ է, մյուսը հակառակն էր պնդում: Ոչ մի կերպ իրար համոզել չկարողացան:
Մարդը բարկացավ և էշին տարավ մի շատ դժվարանցանելի կածանով մի կերպ անցկացրեց: Երկու տարի ընդմիջումից հետո տերը էշին քշեց ու դեմ արեց նույն կածանին:
Ինչ արեց-չարեց էշը չենթարկվեց և չմոտեցավ կածանին: Մարդը համոզեց, որ էշը հրաշալի հիշողություն ունի և այլևս չբարկացավ:
Առակս վերաբերում է այն մարդկանց, որոնք դիմացինին չիմանալով, սկսում են թերություններ տեսնել:
2010
Առակներ
Ասացող՝
Նապոլեոն Մկրտչյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս