top of page
ՈՒՂՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ (1)
vՄի մարդ, որ կյանքում ուղտ չէր տեսել, մի անգամ պատահեց մի ծեր ուղտի: Նայեց-նայեց, հիացավ ու շատ զարմացավ, ապա դառնալով նրան ասաց. - Ո~վ ուղտ, ինչու վիզդ այդքան ծուռ է:
Ուղտը մի դժկամ հայացք ձգեց մարդուն և պատասխանեց. – Միամի´տ մարդ, որտեղս է ուղիղ, որ վիզս ծուռ չլինի:
1938
Առակներ
Ասացող՝
Աշոտ Դադալյան
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս, ՀԱԻԲԱ FF II 4970-4971
bottom of page