top of page

ՈՒՂՏՆ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԸ

Մի ուղտ դաշտում արածում էր կարճ խոտ, այնինչ նրանից քիչ հեռու փռված էր թարմ ու երկար խոտ:

Մի ճամպորդ տեսավ այս ու հարցրեց. - Այ ու´ղտ, էն կողմին երկար ու լավ խոտ կա, ինչո՞ւ էն թողած էտ կարճ ու կոխոտվածն էս արածում:

Ուղտը գլուխը բարձրացրեց և պատասխանեց. – Ո~վ մարդ, այժմ իմ վիզը սրան է հասնում, ես սա եմ արածում, երկարին դեռ չի հասնում, երբ որ հասնի, նա կարածեմ:

 

1937

Առակներ

Ասացող՝

Մուխան ամի

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս, ՀԱԻԲԱ FF II 4940-4941

bottom of page