top of page

ՉՈԲԱՆՆ Ա ԱՌՅՈՒԾԻՆ ՃՈՏԸ

Րոտա կետի ղրաղին քրծեր շատ կան: Լեռների կլխին առյուծը ճոտին նհետ ապրում ա: Տըրանք տես-տեն ուտիլի պDնի ման են կյալիս, համալ վեչ մի պDն չեն ճարում: Բիզարած կյալիս են քըրծին նստում: Ճոտը քերծը եշում ա, տեսնում, ներքին չիմանումը մի բոլուք վեխճար կան:Ճոտն ասում ա. – Մամա´, տBւ սոված չե՞ս:- Բա հինչ եմ, - պատասխանում ա մերը:- Բա հո՞ւմ ենք եշում, հենե ներքին չիմանումը մի բոլուք վեխչար կա, քինանք քեֆ անենք:- Բա չոբա՞նը:- Չոբանը մեզ հինչ պիտի անի, ինքը մի կուճի մարթ, մուք ալ` առյուծ:- Է, ասում ես էլի…- ԴBւզ չեմ ասո՞ւմ:- Իհարկե դBւզ չես ասում, տBւ մարթին խելքը հաշվի չես առնում:- Մամա´, ընդա խելքը հի՞նչ պիտի անի մեր ուժի կողքին: Ես մինակ ընդա կհախթեմ, վեխճարնին թDմBւզ պիրեմ:- ՏDռտակ-մDռտակ պաներ մի ասի, տեղըթ նստի, սուս ըրա, թող քուն իլեմ:Առյուծը քընավ ա հընցնում, ճոտը կամաց-կամաց կողքան քինում ա, քշանում ա վեխճարին բելուկին կոշտը: Չոբանը տյուս ա կյալիս, տրա առաչը:- Էս ա՞ մարթը, վըեր մաման ասում ա խելունք ա:Առյուծի ճոտը օզում ա թա թռնի ընդա պըկան կենա, պատառ-պատառ անի:Չոբանը ծիծղիլավ ասում ա. – Պարի ես եկալ, ա´յ իմ քախծր պարիկամ, ե´կ, քանի վեխճար օզում ես, քեզ տամ, տար:Առյուծին ճոտը տեսնում ա, վըեր չոբանը բարի մարթ ա, պատառ-պատառ անիլը մըտան թըռըցնում ա. «ԳBւդBւմ չեմ, թD խեյ ա մաման մարթի անա էնքան վախում, շատ լDվ, ղոնաղասեր մարթ ա: Հինչքան վեխճար օզեմ, տալիս ա»: Տա չոբանին նհետ քինում ա բիդա վեխճարի բելուկը:Մինալ բBւրդDն առյուծի ճոտը ասում ա. – Վեննս թալակի մեչ ա ինգյալ:Մարթն ասում ա. – Վեչ մի պDն, հալա առաչ քինա:Մեհետ ալ վըեր վենը փոխում ա, չորս ոնավըն ընգյում ա թալակին մեչը:- Վա~յ, վ~այ… վա~յ, - բացականչում ա առյուծին ճոտը:- Հի՞նչ ա պտահալ, պարիկա´մ:- Հինչ վըեր մի պDն թաթերս փըռնալ ա, պաց չի թողում, ե´կ ինձ ըզադի:- Աշկիս վըրD, - պատասխանում ա չոբանը ու սկսում մհակավը տուր թե կտաս գազանի կողերին, կլխին, մեշկին:- Անջուկներիս թխի, անջուկներիս:- Խե՞ անջուկներիդ թխեմ:- Մորըս խորուրթը չլսելու համար…- Հի՞նչ խորուրթ էր տվալ:-Խորուրթ էր տվալ, վըեր մարթը BւրDն խելքավն ա արար աշխարին տրոթուն անում:

Րոտա կետի ղրաղին քրծեր շատ կան: Լեռների կլխին առյուծը ճոտին նհետ ապրում ա: Տըրանք տես-տեն ուտիլի պDնի ման են կյալիս, համալ վեչ մի պDն չեն ճարում: Բիզարած կյալիս են քըրծին նստում: Ճոտը քերծը եշում ա, տեսնում, ներքին չիմանումը մի բոլուք վեխճար կան:

Ճոտն ասում ա. – Մամա´, տBւ սոված չե՞ս:

- Բա հինչ եմ, - պատասխանում ա մերը:

- Բա հո՞ւմ ենք եշում, հենե ներքին չիմանումը մի բոլուք վեխչար կա, քինանք քեֆ անենք:

- Բա չոբա՞նը:

- Չոբանը մեզ հինչ պիտի անի, ինքը մի կուճի մարթ, մուք ալ` առյուծ:

- Է, ասում ես էլի…

- ԴBւզ չեմ ասո՞ւմ:

- Իհարկե դBւզ չես ասում, տBւ մարթին խելքը հաշվի չես առնում:

- Մամա´, ընդա խելքը հի՞նչ պիտի անի մեր ուժի կողքին: Ես մինակ ընդա կհախթեմ, վեխճարնին թDմBւզ պիրեմ:

- ՏDռտակ-մDռտակ պաներ մի ասի, տեղըթ նստի, սուս ըրա, թող քուն իլեմ:

Առյուծը քընավ ա հընցնում, ճոտը կամաց-կամաց կողքան քինում ա, քշանում ա վեխճարին բելուկին կոշտը: Չոբանը տյուս ա կյալիս, տրա առաչը:

- Էս ա՞ մարթը, վըեր մաման ասում ա խելունք ա:

Առյուծի ճոտը օզում ա թա թռնի ընդա պըկան կենա, պատառ-պատառ անի:

Չոբանը ծիծղիլավ ասում ա. – Պարի ես եկալ, ա´յ իմ քախծր պարիկամ, ե´կ, քանի վեխճար օզում ես, քեզ տամ, տար:

Առյուծին ճոտը տեսնում ա, վըեր չոբանը բարի մարթ ա, պատառ-պատառ անիլը մըտան թըռըցնում ա. «ԳBւդBւմ չեմ, թD խեյ ա մաման մարթի անա էնքան վախում, շատ լDվ, ղոնաղասեր մարթ ա: Հինչքան վեխճար օզեմ, տալիս ա»: Տա չոբանին նհետ քինում ա բիդա վեխճարի բելուկը:

Մինալ բBւրդDն առյուծի ճոտը ասում ա. – Վեննս թալակի մեչ ա ինգյալ:

Մարթն ասում ա. – Վեչ մի պDն, հալա առաչ քինա:

Մեհետ ալ վըեր վենը փոխում ա, չորս ոնավըն ընգյում ա թալակին մեչը:

- Վա~յ, վ~այ… վա~յ, - բացականչում ա առյուծին ճոտը:

- Հի՞նչ ա պտահալ, պարիկա´մ:

- Հինչ վըեր մի պDն թաթերս փըռնալ ա, պաց չի թողում, ե´կ ինձ ըզադի:

- Աշկիս վըրD, - պատասխանում ա չոբանը ու սկսում մհակավը տուր թե կտաս գազանի կողերին, կլխին, մեշկին:

- Անջուկներիս թխի, անջուկներիս:

- Խե՞ անջուկներիդ թխեմ:

- Մորըս խորուրթը չլսելու համար…

- Հի՞նչ խորուրթ էր տվալ:

-Խորուրթ էր տվալ, վըեր մարթը BւրDն խելքավն ա արար աշխարին տրոթուն անում:

 

1982

Առակներ

Ասացող՝

Անուշավան Սարգսյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Կապանի շրջանի Անտառաշատ գյուղ/ՀԱԻԲԱ չմշակված ֆոնդ

bottom of page