top of page
ՍԱՐԻՑ ԵԿՈՂ ԹԱՔԱՆ
Աշնանը, երբ քոչը ցածրանում էր, Թաքան, առաջ ընկած, հոտը բերում էր:
Մեկը հարցնում է. – Թաքա´ ախպեր, ոչխարն ու՞մն է:
- Ոչխա՞րը, իմն է` Թաքա բեկինը, - հպարտ, պոզերը ցցած պատասխանում է Թաքան:
Մյուս գարուն, երբ հոտը նորից սար էր բարձրանում, լղարած, փորը տաշտակ դարձրած Թաքան գալիս էր հոտի հետևից հազիվհազ քայլելով:
Նույն մարդը հարցնում է. – Թաքա´ ախպեր, ոչխարը քանի՞ հազար է:
- Հեչ կարողանո՞ւմ եմ հետևից հասնեմ, որ ասեմ, թե քանի հազար է, - հազիվ կարողանում է պատասխանել Թաքան:
1939
Առակներ
Ասացող՝
Եփրեմ Հայրապետյան
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Խանածախ, ՀԱԻԲԱ FF II 4996-4997
bottom of page