top of page

ՍՈՒՆԿԸ, ԽԽՈՒՆՋԸ ԵՎ ԱՆՁՐԵՎԸ

Կար ժամանակ, երբ տարին կլոր անձրևում էր: Ձյուն ու կարկուտ բացառված էր և սունկն ու խխունջը ապրում և բնության վայելքներից օգտվում էին ընստ պահանջի: Հանդիպելով իրար, սունկն ասաց, որ անձրևը իր պահանջով է գալիս, ինքը չլինի, անձրև չի գա: Խխունջը պնդեց հակառակը:

-Իմ շոշափելիք-պոչիկներն են անձրև առաջացնում, դու քեզանից ոչինչ չես ներկայացնում:

Վեճը թեժացավ: Անձրևը լսեց այս ամբարտավան վիճաբանությունը և որոշեց երեք ամիս տանից դուրս չգնալ: Սունկը ստիպված մտավ խոր հողի տակ, իսկ խխունջը կպավ քարերի, ծառերի պատեր-բներին, թաքնվեց մութ քարայրներում: Թաքնվելուց առաջ, աղաչանք-պաղատանք արին անձրևին, ներողություն խնդրեցին, որ իրենք սխալվել են:

Անձրևը ներեց և շտապեց օգնության հասնել մոլորյալներին:

Ասակս ցուցանե, եթե անբանը այլոց աշխատանքը իրեն վերագրի՝ կտուժի:

 

2010

Առակներ

Ասացող՝

Նապոլեոն Մկրտչյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page