ՎԵՐՉԸ ԸՆԻ ՊԱՐԻ
Մըն մարթ հանդումը վար ընեիս ա ինում: Գափրիել հլիշտրակը մուտանում ա, թա. – Աման մարթ յա էս կլխան ա ինում բախտավեր, յա` էն: Տու վե՞րն ես օզում:
Էս մարթըս ասում ա, ես քե մատաղ, մըն սպասե, քինամ մեր կնգանը հըրցնեմ, տեսնամ հինչ ա ասում:
Կնեկն էլ, վեր սկանում ա, ասում ա.- Այ մարդ, պել ե՞ս, կիժ ե՞ս, նաղդը թողած, նիսյաին հետան չենք ընգնելու: Հու մեռած, հու` սաղ, քյինա էտ հլիշտրակին ասա, հինչ տալի յես` մըհենգ տո:
Էս մարթըս առոք-փառոք ապրում ա, վեշ մին պանի կարոտ չի քաշում: Խորցը փըսակում ա, տներ շինում տինում մեջին: Ամմա վեր ինքն ու ուրան կնեկը մըծանում են, ժառանգնեն ուրանց տըրոթուն չեն անում, հուգսուրնեն քաշում չեն: Օրերան մըն օր մըրթըկնեգ ծանդր հիվընդանում են, մընը ինում չի, վեր պռոշներին ճյուր տինի: Մարթը տնքամ ա կնգանը տամ, կնեգը տնքամ ա, մարթին տամ: Երկուսավ լաց են ինում, թա էս հինչ ղալլաթ ըրեցին, վեր բախտը էն կլխան ուզեցին:
Առակս հինչա սուվըրցընում, վեր մարդ ջահիլ վախտը կըկարե տըժրոթուններին տիմանա, չունքի ջահիլ վախտը ջանը պենդ ա, ամմա մեծ վախտը տիժեր ա: Մարդը պետք ա մըծոց բախտավեր ինի, հանցու վերջը պարի ինի:
2023
Առակներ
Ասացող՝
Սաղաթել Գալստյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Տեղ գյուղ, ՍԲԽ