top of page

ՖԵՐՄԱՆԱՎՈՐ ՈՒՂՏՆ ՈՒ ԱՂՔԱՏ ՊԱՌԱՎԸ

Շահի զորքերի մեջ գտնվող ուղտերից մեկը պատերազմի ժամանակ մեծ ծառայություններ է անում, ուստի պատերազմը հաջող ավարտելուց հետո Շահը ֆերմանով տալիս է ուղտին, որ նա անարգել կարող է մտնի ու արածի ամեն տեղ:

Մի օր այս ուղտը մտնում է մի այրի պառավի արտ ու արածում: Պառավը վազեվազ գալիս է, որ ուղտը դուրս անի, տեսնում է Շահի ֆերմանավոր ուղտն է, ճարը կտրված հետևը բաց է անում և սկսում ծափ տալ, որ ուղտը իր ծափ տալու ձենից հեռանա:

Ուղտը գլուխը բարձրացնում է և պառավին ասում. – Ո~վ հիմար պառավ, ես թուր ու թվանքից չեմ վախեցել, հիմի դու քո հետույքդ բաց ես արել, ծափ ես տալիս, որ վախենա՞մ:

1936

Առակներ

Ասացող՝

Մուխան ամի

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page