top of page
ԱԳՌԱՎԻ ԱՂԲՅՈՒՐ
Գրիգոր Տաթևացին երեխա ժամանակ արածեցնելիս է եղել Տաթևի վանքի գառները: Մի օր աղբյուրից ջուր խմելիս օձը ուզում է խայթել նրան: Տեսնելով այդ, ագռավը նետում է իրեն աղբյուրի մեջ: Օձը Գրիգորի փոխարեն խայթում է ագռավին: Տաթևի վանահայրը օրհնում է անձնազոհ ագռավին և թաղել է տալիս նրան աղբյուրի կողքին, որի անունը դրանից հետո տեղացիները Ագռավի աղբյուր են դնում:
1947, օգոստոս
Ավանդազրույցներ
Ասացող՝
Կատին Պետրոսյան
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Տաթև
bottom of page