top of page

ԱՂՈՒԴԻԻ ՄԱՀԱՐՁԱՆԸ

Պատմում են, որ ժամանակին պարսից մարզպանը իր մոտ է կանչում Սյունյաց երեք իշխանների, որպեսզի ձերբակալի նրանց: Կռահելով մարզպանի միտքը` իշխանները չեն ներկայանում: Պարսից մարզպանը մեծ զորքով հասնում է Աղուդի: Հայերը հաղթում են, բայց կռվի դաշտում ընկնում են Սյունյաց երեք քաջ իշխանները: Նրանց հիշատակը հավերժացնելու համար աղուդցիները մի դամբարան են կառուցում, ուր ամփոփում են զոհված իշխանների աճյունները, իսկ դամբարանի վրա էլ կանգնեցնում են աշտարակաձև մի գեղեցիկ մահարձան:

1969

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

-

Վայր/ֆոնդ՝

Սյունիք, Ավանդապատում, էջ 263 (707)

bottom of page