top of page

ԲՈԼՈՒ ԿԱԼԸ

Դավիթ Բեկն ունեցել է Բոլի անունով մի հաղթանդամ և ուժեղ թիկնապահ: Նա գրպանում մեծ-մեծ քարեր է պահել, որոնցով սպանել է իրեն զայրացնողներին: Միայն Դավիթ Բեկին նա ծառայել է հլու-հնազանդ, կատարել նրա բոլոր ասածները: Երբ Բոլին Շնհեր գյուղի բերդի գլխից քար է նետել, քարը հասել է մինչև Որոտան գետի ափը: Ամեն անգամ, երբ գետը 10-15 փթանոց քարեր է բերել իր հետ, Բոլին մեն-մենակ գրկել է այդ քարերը, բարձրացրել մինչև գյուղ և իրար վրա դնելով կալ է սարքել: Այդ կալն է ահա, որ կոչվում է Բոլու կալ:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Արմենակ Մայիլյան

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Շինուհայր

bottom of page