ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
Մի անգամ, երբ Գրիգոր Տաթևացին սովորելիս է լինում Տաթևի վանքում` վանահայրը հրամայում է նրան, որ մի փարչով ջուր բերի: Գրիգորը փոխանակ բերելու` ցույց է տալիս բերանն ու ականջները` կամենալով հասկացնել, որ բերանն ասաց, թող ականջը չլսի. իր նման սրբին չի կարելի հրամայել: Երբ վանահայրը չհասկանալով կրկնում է իր հրամանը` Գրիգորը նույնը հրամայում է իր աշակակերտակիցներից մեկին, և երբ սա չի կատարում` անիծում է նրան, ասելով` գետինն անցնես: Իսկույն երեխան կիսով չափ մտնում է գետնի մեջ: Վանահայրը անմիջապես միջամտում է և խնդրում Գրիգորին, որ հանի: Սա էլ կատարում է նրա խնդիրը: Վանահայրը զարմացած գրում է կաթողիկոսին Գրիգորի սրբության մասին և սա հրամայում է, որ անմիջապես ուղարկեն իր մոտ: Սակայն Գրիգորը չի գնում: Վերջապես կաթողիկոսը երկու վարդապետ է ուղարկում, որ տանեն: Գրիգորը սրանց ներկայությամբ կշռում է ¼ ֆունտ կրակ, դնում է մի ֆունտ բամբակի մեջ, փաթաթում է մի թղթի մեջ և տալիս նրանց և ասում. «Տարե´ք այս կաթողիկոսին և այնտեղ կշռեք, եթե իրենց քաշերից միքիչ կորցնեն` ես ինքս ինձ ու ինձ կգամ»: Վարդապետները վերցնում գնում են և կաթողիկոսի ներկայությամբ կշռում են: Երբ քաշը բոլորովին նույնն է լինում` կաթողիկոսը բացականչում է. «Նա արդեն երկինք ու գետինք կշռել է, նա անչափ իմաստում ու արդար է»:
1898
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Արքայիկ
Վայր/ֆոնդ՝
Կապան, Ազգագրական հանդես, Գիրք Գ, № 1, էջ 125-126