top of page

ԴԱՎԻԹ ԲԵԿ

Ա.Մելիք Փռանգյուլը մին ջահել, սիրուն աղջիկ ա ունենում, էտ աղջկանտ հերը տամ ա Մեհտի Ղուլի խանին, որ խանին աչքը ուրան վրա քաղցր ինի:Խաբարը (լուր) գնում ա հասնում Դավիթ Բեկին: Ասում են Դավիթ Բեկ, բա ասիլ չես, թե էտ մուռտառ Մելիք Փռանգյուլը իրան գյոզալ աղջիկը տվել ա քավթառ Մեհտի Ղուլի խանին:Դավիթ Բեկը ոտը տափով ա տալիս, ձին նիհ ա ելնոմ, իրան թիկնապահների հետ գալիս ա Արծըվանիկ, որ իրան աչքովը տեսնա, անկաճովը լըսի:Գալիս ա Մելիք Փռանգյուլի դռանը վեր ա գալիս, կանչում Փռանգյուլին տանից դուրս, ասում. - Աղջիկտ ու՞ր ա.Դե´, բանը բանից անցկացած ա լինում, կարա՞ էլ Փռանգյուլը ասի` չէ: Ընկնում ա Դավիթ Բեկի ոտները, թե` մի ղալաթ ա արել եմ, էս անգամ ինձ բախշի:Դավիթ Բեկն ասում ա. - Որ հիմի աղջկանդ ես ծախել, էքուց էլ հավատդ կը ծախես, էլ օր էլ` ինձ:Հրամայում ա` Մելիք Փռանգյուլին կապում են մի գիժ ձիու պոչից ու բաց թողնում...ՎԻԹ ԲԵԿ

Ա.

Մելիք Փռանգյուլը մին ջահել, սիրուն աղջիկ ա ունենում, էտ աղջկանտ հերը տամ ա Մեհտի Ղուլի խանին, որ խանին աչքը ուրան վրա քաղցր ինի:

Խաբարը (լուր) գնում ա հասնում Դավիթ Բեկին: Ասում են Դավիթ Բեկ, բա ասիլ չես, թե էտ մուռտառ Մելիք Փռանգյուլը իրան գյոզալ աղջիկը տվել ա քավթառ Մեհտի Ղուլի խանին:

Դավիթ Բեկը ոտը տափով ա տալիս, ձին նիհ ա ելնոմ, իրան թիկնապահների հետ գալիս ա Արծըվանիկ, որ իրան աչքովը տեսնա, անկաճովը լըսի:

Գալիս ա Մելիք Փռանգյուլի դռանը վեր ա գալիս, կանչում Փռանգյուլին տանից դուրս, ասում. - Աղջիկտ ու՞ր ա.

Դե´, բանը բանից անցկացած ա լինում, կարա՞ էլ Փռանգյուլը ասի` չէ: Ընկնում ա Դավիթ Բեկի ոտները, թե` մի ղալաթ ա արել եմ, էս անգամ ինձ բախշի:

Դավիթ Բեկն ասում ա. - Որ հիմի աղջկանդ ես ծախել, էքուց էլ հավատդ կը ծախես, էլ օր էլ` ինձ:

Հրամայում ա` Մելիք Փռանգյուլին կապում են մի գիժ ձիու պոչից ու բաց թողնում...

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Քոլունց Հայրապետ

Գրառող՝

Սերո Խանզադյա

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Տաթև գյուղ

bottom of page