top of page

ԴԱՎԻԹ-ԲԵԿԻ ԳԵՐԵԶՄԱՆ

Երբ Դավիթ-բեկը հիվանդանում ու մեռնում է, Տաթևի վանքից հատուկ նրա համար գալիս է ծերունի Հովակիմ եպիսկոպոսը (Պապ կոչված) և մեծ հանդիսով թաղում նրան Հալիձորի եկեղեցու գավթում: Ասում են, թե Դավիթ-բեկի գերեզմանին միայն մի ծաղիկ կա քանդակված և այն էլ` երեսով դեպի հողը, որպեսզի թշնամիները չկարողանան ճանաչել և ոսկորները հանել:

1904

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Երվանդ Լալայան

Վայր/ֆոնդ՝

Սյունիք, Ազգագրական հանդես, Գիրք XII, էջ 195:

bottom of page