top of page

ԴԱՐԲՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԸ

Դամրչուց կըլխավորը, ավալի սըվթա դամրչին Դավիթ մարգարեն ըլալ: Ինքը արդար ըլալ, արկաթը ծեռուք փըռնել ըլալ, կրակումը տըքըցնել, տնիլ ծնգանը երան թակել, ալ ոչ գյազ ըլալ, որ զընդան: Դավիթ մարգարան մըն շագիրդ ըլալ պահում, մըն օր ինքը դյուքանան տյուս ա կյալիս, շագիրդը մնալիս ա մենակ: Մըն վախտ մըն շոն կյալիս ըստի կողքին նստում, ըռըշկի ոնները մկրատու մնան տընում իրուր երա, կլոխն ալ դնում ոններեն երան: Շագիրդը միտք ա անում, միտք անում, եր օնում են թահրավը ըրկաթու անա մըն գյազ շինում, մըն ալ մըն զընդան, գյազավը արկաթը փռնում տըքըցնում, հանում զընդանեն երան թակում: Դավիթ մարգարան կյալիս ա ծեռքը մեկնում, որ արկաթը հանե, ձեռքն էրում ա, մըն ալ ա մեկնում, ալըհան էրում ա, մնալիս ա սառած: Շագիրդին հըրցնում ա, թա` էս խե՞ ըստի ա, շագիրդը նշանց ա տալիս գյազն ան զընդանը: Դավիթ մարգարան թողում ա տակը` տակ, կըլոխը` կլոխ, տյուս կյալիս քինում:

Մհենգ գյազն ան զընդանը էն վըխտան ա մնացած:

1908

Ավանդազրույցներ

Ասացող՝

անհայտ

Գրառող՝

Արքայիկ

Վայր/ֆոնդ՝

Կապան, Ազգագրական հանդես, XVIII, № 2, էջ 107-108:

bottom of page