top of page

ԶԱՆԳԵԶՈՒՐ

Զանգեզուր անունն, ըստ Հայր Ալիշանի, ծագել է Ձագեձոր անվան աղավաղումից, իսկ սա` Ձագ նահապետի անունից: Հավանական համարելով առաջին ենթադրությունը`կարծում ենք, որ Ձագեձոր խոսքն էլ առաջացել է ոչ թե Ձագ նահապետի, այլ` «Ծակերի ձոր» անունից, որովհետև հենց այժմ էլ Գորիսից փոքր-ինչ բարձր գտնվող ձորը, ուր եղել է ամենահին բնակությունը, կոչվում է «Ծակերի ձոր»` այդտեղ գտնվող բազմաթիվ «Ծակեր» արհեստական քարայրի պատճառով:

Մի ավանդություն էլ ասում է, թե Նոր Գորիսից մի վերստ դեպի հյուսիս գտնվող վանքում երբեմն մի այնպիսի մեծ զանգ է եղել, որի ձայնը շատ հեռուն լսվելիս է եղել, ուստի և ժողովուրդը սովորել է ասել. «Զանգը-զոռ», այսինքն` զանգը զորավոր, և իբր թե դրանից էլ առաջացել է Զանգեզուր անունը:

1898

Ավանդազրույցներ

Ասացող՝

անհայտ

Գրառող՝

Ե. Լալայան

Վայր/ֆոնդ՝

Ազգագրական հանդես, Գիրք Դ, № 2, Թիֆլիս, 1898, էջ 7-8:

bottom of page