top of page

ԶԱՆԳԵԶՈՒՐ (Բ)

Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ մեկ-երկու եկեղեցի: Առավոտները, որ զանգերը տվել են, ձորը լցվել է նրանց ձայնով: Լսողներն ասել են. Զանգի ձոր է, Զանգի ձո´ր է: Դրանից հետո գավառի անունը դրել են Զանգեձոր, որը բերանից-բերան դարձել է Զանգեզուր:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Հակոբ Միրաքյան

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս, Ավանդապատում, Արամ Ղանալանյան, Երևան, 1969, էջ 149-150 (386 Բ )/ ՀԱԻԲԱ FF II5423 5427 6295,

bottom of page