top of page
ԶԱՆԳԵԶՈՒՐ (Գ)
Գ.
Տաթևի վանքը կառուցելուց հետո, զանգակատանը մի մեծ զանգ են կախել: Սրա ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է, լսվել է ամբողջ գավառի լեռներում ու ձորերում: Ժողովուրդն ասել է. Էս ի~նչ զոռ զանգ է, զանգը զո´ռ է, որից և առաջ է եկել Զանգըզոռ կամ Զանգեզուր անունը:
անհայտ
Ավանդազրույցներ
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
Պ. Ոստրիկով
Վայր/ֆոնդ՝
Ավանդապատում, Արամ Ղանալանյան, Երևան, 1969, էջ 149:
bottom of page