top of page

ԶԱՆԳԵԶՈՒՐ (Դ -Զ)

 

Դ.

Նոր Գորիսի մոտ գտնվող վանքում ժամանակին եղել է մի շատ մեծ զանգ: Երբ տվել են այդ զանգը, ձայնը լսվել է հեռուներում: Ժողովուրդն ասել է. «Զանգը զորավո´ր ա, զանգը զո´ռ ա». դրանից էլ առաջ է եկել Զանգեզուր անունը:

Ե.

Սյունյաց երկրի քարանձավներին տեղացիներն առաջ ծակեր են ասել, իսկ ձորերին էլ` ծակերի ձոր: Այստեղից էլ գավառի անունը մնացել է Ծակերի ձոր, որը հետո դարձել է Զանգեձոր, Զանգեզուր:

 

Զ.

Զանգեզուրի ձորերում տեսակ-տեսակ գույնզգույն և շատ ծաղիկներ են եղել: Դրա համար էլ գավառի անունը դրել են` Ծաղիկների ձոր, Ծաղկաց ձոր, որը հետո դարձել է Զանգեզուր:

1904

Ավանդազրույցներ

Ասացող՝

անհայտ

Գրառող՝

Ե. Լալայան

Վայր/ֆոնդ՝

Ավանդապատում, Արամ Ղանալանյան, Երևան, 1969, էջ 149-150 (386 Դ-Զ ), СМОМПК, Вып. 34, отд. 3, с. 182:

bottom of page