top of page
ԼԾԵՆ
Ասում են, թե երբ մոնղոլները Չար-Ղաթայի առաջնորդությամբ հասել են այս կողմերը, տեղացիները լեռների կատարներից քարե կարկուտ են թափել ձորում գտնվող թշնամու վրա: Ժողովրդին խրախուսելու համար մենաստանում ապրող Ներսես քերթողը շարունակ կրկնել է` «Լցե~, լցե~...», և ինքն էլ քարեր է գլորել վերևից. Հետևելով Ներսես քերթողին` գյուղացիները եզներ են լծել քարքաշաններին, քարե կույտեր են բերել, քարե հեղեղ են տեղացել թշնամու վրա և չեն թողել, որ նա ոտք դնի գյուղը տանող արահետին: Իսկ Ներսես քերթողը շարունակել է կրկնել` «Լցե~, լցե~...»: Դրանից էլ, ասում են, գյուղի անունը մնացել է Լծեն:
1966
Ավանդազրույցներ
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
Ս. Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page