top of page
ԽԱԶԱԼ ԿԱՊՒ ԱՂԲՅՈՒՐԸ
Սա զուլալ ու հորդ մի աղբյուր է, մոտը կա «Թաք ծառ» կոչված մի չինարի, որ սուրբ է համարվում: Իշխանասարի ստորոտները գնացող տափաստանի քոչվորները իրենց քոչերով, աղբյուրի ջրի հույսով, միշտ եկել են այս կողմերը` չորացրել արոտները և թալանել շրջակա բնակիչներին: Քոչվորների ոտքն իրենց կողմերից կտրելու համար` Խոտ, Շինուհայր և Քարահունջ գյուղերի բնակիչները հավաքել են իրենց ոչխարների մի տարվա խուզած բուրդը և նրանով խցել են աղբյուրի ակը: Զրկվելով ջրից տափաստանից` քոչվորները այլևս չեն եկել այս կողմերը և ժողովուրդն ազատվել է նրանց ասպատակությունից:
1966
Ավանդազրույցներ
Ասացող՝
Սերո Խանզադյան
Գրառող՝
Արամ Ղանալանյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page